iPress.am-Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն առ այն, որ «Վաղը Կապանի և 13 գյուղերի բարձրունքները հանձնելու են Ադրբեջանին»։
Այդ կապակցությամբ, հայտնում եմ, որ խոսքը վերաբերում է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին լրատվամիջոցներին տված իմ հարցազրույցին՝ Պաշտպանության նախարարության հրահանգի վերաբերյալ։
Լրատվամիջոցներին և սոցցանցերի օգտատերերին հորդորում եմ Կապանի պաշտպանության, անվտանգության և սահմանների մասին ժամանակավրեպ լուրեր չտարածել և բնակչությանը թյուրիմացության մեջ չգցել։
