«Այս նկարը Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիմագծի լավագույն հայելին է». Սամվել Ֆարմանյան

«Այս նկարը Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիմագծի լավագույն հայելին է». Սամվել Ֆարմանյան

Քաղաքական Ipress 2020-07-30 13:43:00 2721
nikol_r19Zb.jpg

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս նկարը Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիմագծի լավագույն հայելին է:

Դիմագիծ, որտեղ առաջնայինը ժողովրդի այսրոպեական էմոցիաներին տիրելն է, նրան ֆռռացնելն ու այսօրվա ասածը 24 ժամ հետո մոռանալը: Լրիվ մոռանալը: Ճտիկով մոռանալը:

Եզնիկ Կողբացու փողոցն է Երևանում: Երևի կհիշեք, ժամանակին Նիկոլը հերթական անգամ մտավ live, ու աշխարհի հայությանը ցույց տալով այս հատվածը, ոգևորված պատմեց, որ Երևանում փողոցներն այսուհետ հատուկ հեծանվաուղիներ կունենան, որ մարդիկ կարողանան հանգիստ տեղաշարժվել նաև հեծանիվով:

Դե պատկերացրեք, Երևանի կենտրոնից դուրս, մարզերում ու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների էմոցիաները, որոնք իրենց աչքերով ուղիղ եթերում տեսնում են այս պատկերը: Ի՞նչ պիտի նրանք մտածեին Նիկոլի հաշվարկով: Պիտի մտածեին. «կեցցե՛ հերոս Նիկոլը, նախկինում անգամ ասֆալտ չէին անում, փրկիչը եկավ ու ասֆալտը քիչ էր, հիմա փողոցներում անգամ հեծանվաուղիներ են կառուցում»:

Անցել է մոտ երկու տարի: Երևանի փողոցներում ոչ միայն հեծանվաուղիներ չկան, այլ նրանք, ովքեր անցնում են Կողբացի փողոցի այս հատվածով, ընկնում են իսկական հոգեխանգարմունքի մեջ: Որովհետև առողջ մտքով անհնար է հասկանալ, թե ի՞նչ նպատակ կարող է ունենալ մոտ 60 մետր երկարություն ունեցող հեծանվաուղին, որը կա, բայց որտեղ անհնար է հեծանիվ քշել:

Անհնար է, չէ՞ տնից հեծանիվը շալակել գալ ու Երևանի կենտրոնի այս հատվածում 60 մետր հեծանիվ քշել, հետո հեծանիվը շալակել ու հետ գնալ տուն:

Հայաստանի ու Երևանի հաջորդ իշխանությունները Կողբացու այս հատվածը ճիշտ կլիներ, որ պահեին հենց այս տեսքով: Պահեին որպես մշակութային բացօթյա ցուցանմուշ ու կենդանի հուշ ապագա սերունդներին, թե ինչպես է «քայլել» ու ինչ տեսք է ունեցել փաշինյանական պոպուլիզմը:

Գուցե նաև որպես այլընտրանքային պատժատեսակ. ապագայում ոմանց կարելի էր առաջարկել այստեղ ամեն օր հեծանիվ քշել»:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել