Ամերիկյան ընկերությունը կորոնավիրուսն ամբողջովին չեզոքացնող հակամարմին է հայտնաբերել

Ամերիկյան ընկերությունը կորոնավիրուսն ամբողջովին չեզոքացնող հակամարմին է հայտնաբերել

Միջազգային Ipress 2020-05-17 14:46:00 1368
korona_M9nrO.png

Ամերիկյան Sorrento Therapeutics կենսադեղագործական ընկերության գիտնականները հայտարարել են, որ հակամարմին են հայտնաբերել, որն ունակ է ամբողջությամբ արգելափակել կորոնավիրուսը:

Ինչպես փոխանցում է Fox News-ը, ընկերության մասնագետները միլիարդավոր հակամարմիններ են փորձարկել, որոնցից հարյուրավորները ունակ են եղել ազդելու կորոնավիրուսի վրա: Ուսումնասիրելով դրանք՝ հետազոտողները պարզել են, որ դրանցից մեկը՝ STI-1499 հակամարմինը, կարող է հարյուր տոկոսով պաշտպանել մարդու բջիջները SARS-CoV-2-ով վարակվելուց:

Ընկերությունից բացատրել են հակամարմնի գործունեության սկզբունքը. «այն շրջանակի մեջ է վերցնում վիրուսը և դուրս բերում օրգանիզմից 4 օրվա ընթացքում»:

Ընկերության ղեկավար Հենրի Ջին նշել է, որ փորձարկումները դեռևս լաբորատոր պայմանաներում են իրականացվել, այդ իսկ պատճառով ընկերությունը դեռ չի կարող դեղ արտադրել: Նա հավելել է, որ տվյալ դեղամիջոցով բուժում իրականացնելու պարագայում կարելի կլինի վերացնել կարանտինային միջոցառումները:  

«Եթե մենք չեզոքացնող հակամարմին ունենանք օրգանիզմում, ապա սոցիալական հեռավորություն պահպանելու կարիք չի լինի»,- մեկնաբանել է մասնագետը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը