Կներեք ինձ, տիկին Ռիտա, այդ մի (չ)զանգը սրտիս ծանրացած մի մեծ քար. Սամվել Ֆարմանյան

Կներեք ինձ, տիկին Ռիտա, այդ մի (չ)զանգը սրտիս ծանրացած մի մեծ քար. Սամվել Ֆարմանյան

Հասարակական Ipress 2020-11-22 13:47:00 4020
rry_QtNZi.jpg

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կներեք ինձ, տիկին Ռիտա: Այդ մի (չ)զանգը սրտիս ծանրացած մի մեծ քար դարձավ:
Էդքա՜ն բարի, էդքա՜ն պարզ, էդքա՜ն անմիջական, էդքա՜ն մարդասեր… մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր: Բոլորին հասնող, շուրջբոլորի ուրախությանը վազող ու ցավին շտապող: Շիտա՜կ, հայեցի՜, զրնգու՜ն…

Նախանձելի պարկեշտությամբ ու արդեն մոռացված համեստությամբ` ճակատագրի իրեն բաժին հանած Առաջին տիկնոջ դերում: Օրինակելի զսպվածությամբ ու խորունկ հարգանքով ամուսնու` պետության առաջին դեմքի առաքելության ու անելիքի հարցում: Բացառիկ «օտարվածությամբ»` պետությունից, պետական ինստիտուտներից ու պետական գործերից:

2008թ. սեպտեմբերին` Անկախության տոնի նախօրեին էր (արդեն մի քանի ամիս է, ինչ նախագահի մամուլի քարտուղարն էի) զանգ ստացա: Տիկին Ռիտան էր: Անասելի ամոթխածությամբ խնդրեց մի հարցում օգնել` ճշտել, թե արդյո՞ք մշակութային մեր անվանի գործիչներից մեկը ՀՀ նախագահի կողմից պետական պարգևների արժանացած անձանց ցուցակում է: Հասկացա, որ այդ անձը Առաջին տիկնոջն էր դիմել` խնդրելով ճշտել: Զարմացա. մի՞թե Առաջին տիկինը հենց տանը չէր կարող ճշտել տասներորդական կարգի նման մի տեղեկություն, որ հասու կարող էր դառնալ անգամ յուրաքանչյուր լրագրողի և իր «հույսը» նախագահի մամուլի քարտուղարն էր մնացել:

Անակնկալի եկած` ոչինչ չասացի, խոստացա հետ զանգել ու տեղեկացնել, թեև ես շատ լավ գիտեի ամեն ինչ, ինքս էի արդեն ստորագրված այդ ցուցակները հաջորդ առավոտյան ուղարկելու հրապարակման:

Ճշտեցի: Ցավոք, ինձ չթույլատրվեց հետ զանգել… Հետո շատ բան հասկացա… Ու որքան հասկացա, էդքան ավելի շատ հարգեցի: Երկուսին էլ:
Այդպես էլ տիկին Ռիտային այդ օրը ես հետ չզանգեցի ու չտեղեկացրեցի այդ ոչինչ չարժեցող տեղեկությունը: Չզանգեցի, թեև, ինչ-որ ձևով, չնայած արգելքին, երևի կարող էի… Կներեք ինձ, տիկին Ռիտա: Այդ մի (չ)զանգը սրտիս ծանրացած մի մեծ քար դարձավ:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: Ամէն:
Հ.Գ. Պարադոքսալ է, բայց մարդու մահն է միայն, որ ամբողջացնում է նրա կերպարը` ճշմարիտը, իսկականը, անաղմուկը, լուռը…»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին կյանքի 58-րդ տարում մահացել է ՀՀ երրորդ նախագահի տիկինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը։ Նա վարակվել էր կորոնավիրուսով, նրա կյանքը փրկելու համար տեղափոխել են նաև արտերկիր, ցավոք, կյանքը փրկել չի հաջողվել։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը