Ինքնաբավ կենսապահովմանն ընդառաջ առաջին քայլերը համայնքներում

Ինքնաբավ կենսապահովմանն ընդառաջ առաջին քայլերը համայնքներում

Հասարակական Ipress 2021-08-21 19:19:00 159
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img1493_PI-Of.jpg

Համայնքային հանդիպումների ընթացքում պոտենցիալ շահառուները ծանոթանում են ձեռնարկատիրական գործունեության համար նախատեսված դրամաշնորհների ծրագրի պայմաններին

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի) ֆինանսավորմամբ իրականացնում է  «Հայաստանում սոցիալական ներառման եւ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է խթանել աղքատությունից տուժող խոցելի խմբերի ինքնաբավ գործառումը՝ ակտիվացնելով նրանց և քաջալերելով նրանց  մասնակցությունը սոցիալ-տնտեսական կյանքին Հայաստանի հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի։

Нет описания.

Ծրագրով նախատեսված են բազմաթիվ գործողություններ, այդ թվում՝ սոցիալական աշխատանքի զարգացում, սոցիալական դեպքի մարման մեթոդաբանության մշակում, ինչպես նաև իր բնույթով և ծավալներով Հայաստանում աննախադեպ սոցիալապես խոցելի խմբերի ձեռնարկատիրական գործունեության խթանման ծրագիր: Մասնավորապես՝ վերոհիշյալ մարզերի շուրջ 300 նպաստառու ընտանիք կստանա 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ սեփական բիզնեսը նախաձեռնելու և ընտանիքի սոցիալական վիճակը բարելավելու նպատակով: 

Այսօր՝ օգոստոսի 20-ին, Արարատի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ հերթական համայնքային հանդիպումը (ք․ Արտաշատ), որի նպատակն էր ապահովել ծրագրի մասին հնարավորինս լայն իրազեկվածություն, պոտենցիալ շահառուներին ծանոթացնել բիզնես դրամաշնորհների համար ծրագրին դիմելու ընթացակարգին, սահմանված չափորոշիչներին։ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ծրագրի շրջանակներում հինգ ծրագրային մարզերում նախատեսել է հրավիրել շուրջ  50 համայնքային հանդիպում: 

Արտաշատի համայնքային հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական համագործակցության երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդեռան, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիայի նախագահ Միրա Անտոնյանը, ծրագրի ղեկավար Ռուբեն Մարկոսյանը, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Վահան Դանիելյանը, ՀՀ ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանցքային գործառույթների համակարգման գծով (ԿԱԱԳՀ) խորհրդական Եվգինե Վարդանյանը, Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատանքի և սոցիալական ծառայությունների վարչության սոցիալական աշխատանքի մեթոդական աջակցության և սուպերվիզիայի բաժնի ղեկավար Զարա Ասլանյանը, Միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի  տնօրեն Սեդրակ Սարգսյանը, Արտաշատի փոխքաղաքապետ Սերգեյ Մուրադյանը, ինչպես նաև ծրագրի շահառուները։

 «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ծրագրի  շահառուները հասկանան, թե ինչի մասին է այս ծրագիրն և ինչ դեր ունեն իրենք այս ծրագրում։ Այս ծրագրում շեշտադրված է երեխա ունենալու հանգամաքնը։ Ծրագրին կարող են դիմել Ընտանեկան նպաստի համակարգում գրանցված երեխա ունեցող այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա, իսկ մեկ կամ երկու երեխա ունենալու դեպքում առնվազն մեկ երեխան պետք է լինի հինգ տարեկանից փոքր: Ծրագրին մասնակցելու ցանկությունը լինելու է շահառուների կամքով, նրանց հետ սոցիալական ծառայության աշխատակիցները նախապես կազմված գործիքով հարցազրույցներ են իրականացնելու փնտրելու են խոստումնալից ընտանիքներ, որպեսզի հետո կարողանան մոտիվացնել, աջակցել ընտանիքին, զարգացնել, որից հետո ընտրված շահառուները կանցնեն բիզնեսի համար հատուկ դասընթացներ, ընդհանուր գրագիտություն ուսոցանող դասընթացներ բիզնես խորհրդատուների կողմից։ Այս ծրագիրը շահառուներին հրարավորություն է տալիս և սոցիալական աշխատողի աջակցություն և բիզնես խորհրդատու աջակցություն»,- իր խոսքում ներկայացրեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

Нет описания.

«Ճապոնիայի դեսպանատունը Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման ժամանակ տնտեսական և տարածքային զարգացման նպատակով մարդկային ներուժի խթանումը դիտում է որպես առանցքային գործոն: Մենք խորապես հավատում ենք, որ այս ծագիրը նպաստում է  ամբողջ երկրում խոցելի մարդկանց բարեկեցության և սոցիալական պայմանների բարելավմանը` սոցիալական աշխատողների և շահառուների կարողությունների զարգացման միջոցով․․․ Եզրափակելով կցանկանայի ևս մեկ անգամ սրտանց շնորհակալություն հայտնել այս նշանակալի նախաձեռնության մեջ ներգրավված բոլոր կողմերին»,-իր խոսքում նշեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական համագործակցության երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդեռան։

«Մեր տեսլականը աշխատանք տանելն է, որպեսզի ընտանիքին աջակցենք, նպաստենք ընտանիքների կարողությունների զարգացմանը։ Այդ իսկ պատճառով ակտիվացման բաղադրիչը շատ կարևոր է, ավելին՝ ակտիվացման բաղադրիչը այս ծրագրում առանցքային բաղադրիչն է։ Ենթադրվում է, որ  սոցիալական աշխատողն ու բիզնես խորհրդատուն աջակցելով, ակտիվացնելով  շահառուներին զարգացնելու են շահառուների գիտելիքները, հմտությունները և պետք է փորձենք հասնել նրան, որպեսզի շահառուներն այն նախաձեռնություններով, որով հանդես կգան այս ծրագրի շրջանակներում՝ կայանան և ի վերջո ունենանք ինքնուրույն, կայուն եկամուտ ունեցող քաղաքացիներ։ Ծրագրի կարևորությունը նաև նրանում է, որ միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ներուժը, աշխատուժը ևս զարգացման կիզակետում է։ Մեր տեսլականը աշխատանքն է, նպաստներից կախվածության հաղթահարումը և ինքուրույն կայուն զբաղվածություն ունենալու ճանապարհով ինքնաբավ դառնալը։ Սա է այն ճանապարհը, որով մենք գնում ենք և որին մենք ուզում ենք հասնել»,- նշեց ՀՀ ԱՍՀՆ ԿԱԱԳՀ գծով խորհրդական Եվգինե Վարդանյանը։

 «Ես մտածում եմ, որ մարդն է փոխում աշխարհը, գոնե քո շուրջը կարող ես փոխել, շատ երազում եմ, որ երկու տարի հետո այս դահլիճ կհրավիրենք ոչ թե շահառուների, այլ տեղի փոքր բիզնեսի շահառուներին, և ես հուսով եմ, որ այս դահլիճը լիքը կլինի, նոր բիզնես սկսած մարդկանցով, կայուն եկամուտ ունեցող մարդկանցով։ Միասին փորձենք հասնել այդ օրվան»,- իր խոսքով եզրափակեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

Համայնքային հանդիպմանը մասնակից «ընտանեկան նպաստ» համակարգի շահառուները նախ կարևորեցին ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական ենթադրամաշնորհների հնարավորությունը, տարբեր հարցեր հղեցին Ծրագրի ներկայացուցիչներին, ներկայացրեցին իրենց նախնական բիզնես գաղափարները և պատրաստակամություն հայտնեցին ընդգրկվել ծրագրում:

Нет описания.

Հայաստանում առնվազն 700,000 մարդ ապրում է աղքատության վերին շեմից ցածր կենսապայմաններում։ Ակնկալվում է, որ նրանցից առնվազն 11,200 –ի կյանքի որակը կբարելավվի այս եռամյա ծրագրի արդյունքում։ Նշվում է, որ առնվազն 300 շահառու (40%՝ կանայք) կստանա փոքր դրամաշնորհ ($4000 յուրաքանչյուրը), որից առնվազն 225 բիզնես ծրագիր ինքնաբավ կլինի ծրագրի ավարտին։ 200 սոցիալական աշխատողներ՝ այդ թվում համայնքային սոցիալական աշխատողներ, հնարավորություն կստանան յուրացնելու սոցիալական դեմքի վարման (case managment) հմտությունները։

Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF) ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ՝ որպես համապատասխան երկրներում առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց կարողությունները, ուժեղացնել լիազորություններն ու մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:

Поделиться
Класс
Send
13-amya-axjik_ouGxS.jpg

13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել 74 և 66 տարեկան տղամարդիկ․ Ովքեր են նրանք․ Մանրամասներ

inqntir-e-korcanvel_rkux-.jpg

Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

brnutyun__lvOp.jpg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել. բժիշկները պայքարում են կյանքի համար

1-or-jranjatum_WJ3UL.jpg

Տեղեկացեք․ 1 օր ջուր չի լինելու

exanaky-hayastanwum_IK2jr.jpg

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

goxutyun_U1lp7.jpg

Նոր մանրամասներ 36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործից

ahazang-lunapark_oP5h6.jpg

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Մանրամասները

hangucyal_z7DbR.jpg

Բրազիլիայում կինը հանգուցյալին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

larvac-iravichak_eIrEx.jpg

Լարված իրավիճակ Աբովյան փողոցում․ Մանրամասներ

vache-tovmasyan_q7pR_.jpg

Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

dolar-rubli_CAfmn.jpg

Ռուբլու և դոլարի նոր փոխարժեքներ սահմանվեց ԿԲ-ի կողմից

voghbergakan-vtar_6DZXp.jpg

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Կա զոհ և վիրավոր