Կասեցումներ`պարետի որոշմամբ

Կասեցումներ`պարետի որոշմամբ

Հասարակական Ipress 2020-06-11 19:19:00 963
i_epqy8.jpg

Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 11.06.2020թ, 24 ժամով կասեցրել է մոտ հինգ տասնյակ տնտեսավարողների աշխատանքը:

ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում՝ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ եւ ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման եւ ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի  վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը եւ ամենատարածվածը՝ սեղանների եւ, նաեւ իրացման ցանցերում, անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:

Այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքի խանութներից մեկում աշխատող շաքարային դիաբեթ ունեցող քաղաքացուն տեղեկացվել-զգուշացվել է, որ ինքը գտնվում է վարակման մեծ ռիսկի գոտում, խորհուրդ է տրվել հնարավորինս զերծ մնալ այլ անձանց հետ շփումներից, առավելապես մնալ տանը:

Շարունակվել են նաեւ խստացված մշտադիտարկումները հանրապետության ողջ տարածքում: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը, տրամադրում խորհրդատվություն, տալիս ցուցումներ, հետամուտ լինում դրանց կատարմանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը