Կարսի պայմանագրի 100 տարվա միֆը և իրականությունը․ Նաիրի Հոխիկյան

Կարսի պայմանագրի 100 տարվա միֆը և իրականությունը․ Նաիրի Հոխիկյան

Հասարակական Ipress 2021-01-10 11:40:00 2757
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bgo_TAr-J.jpg

Թուրքագետ Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կարսի պայմանագրի 100 տարվա միֆը և իրականությունը․

Հայ հանրության մեջ ակտիվորեն շրջանառվում է խոսակցություն, թե 2021-ի մարտ ամսից հետո լրանում է Մոսկվայի, ապա Կարսի պայմանագրերի կնքման 100 տարին, և եթե Ռուսաստանը այն չվերակնքի Թուրքիայի հետ, ապա Արևմտյան Հայաստանի տարածքի մեծ մասը իրավունքի ուժով կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը, այսինքն՝ մեզ։

Պատմաբաններն ու քաղաքագետներն, իհարկե, հիմա հեգնանքով կժպտան, բայց ինքս ստիպված եմ լայն հասարակությանը ներկայացնել այն իրողությունը, որը կա մեր շրջապատում։

1․ Մոսկվայի պայմանագիրը Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև ստորագրվել է 1921թ․ մարտի 16-ին, որով հայկական տարածքների մեծ մասը ապօրինի կերպով հանձնվել է Թուրքիային։ Փաստացի տեղի է ունեցել առևտուր մեր հաշվին՝ բոլշևիկների (չշփոթել ռուս ժողովրդի հետ) և թուրքերի միջև։ Այդ ժամանակ միջազգային իրավական սուբյեկտ չէին ոչ Խորհրդային Ռուսաստանը, ոչ էլ Քեմալական Թուրքիան, հետևաբար պայմանագիրը իրավական ուժ չունի։

2․ Դրան հաջորդած մյուս նմանատիպ պայմանագիրը ստորագրվել է 1921թ․ հոկտեմբերի 13-ին՝ Կարսում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Այդ պայմանագիրը նույն Մոսկվայի պայմանագրի կրկնությունն էր։ Դրանով վերջնականապես Թուրքիային են հանձնվել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը։ Հայաստանը կորցրեց իր այն ժամանակվա տարածքի գրեթե կեսը։

Կարևոր է իմանալ, որ Կարսի պայմանագիրը ևս ապօրինի է, քանի որ ստորագրող որևէ երկիր այդ ժամանակ միջազգայնորեն ճանաչված չէր, հետևաբար պայմանագիր կնքելու իրավունք չուներ, ավելին, այդ պայմանագրերը նույնիսկ չեն վավերացվել ստորագրող երկրներում (բացառությամբ Թուրքիայի)։

3․ Շրջանառվող թեզը, թե 2021-ին լրանում է այդ պայմանագրերի գործողության 100 տարին, և դրանք պետք է վերակնքվեն, ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳ Է, որը նպատակ ունի շեղել հայ հանրությանը այսօրվա գլխավոր խնդիրներից։

4․ Մոսկվայի պայմանագիրը, ըստ դիվանագետ Լևոն Էյրամջյանցի (1954-2001) ուսումնասիրության, կնքվել է 25 տարի ժամկետով։ 1921-ից 25 տարի հետո դառնում է 1946 թվականը։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև որևէ պայմանագրային թարմացում չի կատարվել, քանի որ նոր էր ավարտվել Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ նշված պետությունները բարիկադի տարբեր կողմերում էին։ Նույնը վերաբերում է նաև Կարսի պայմանագրին։

ՀԵՏԵՎԱԲԱՐ․ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը ժամկետանց են արդեն 75 տարի, և չկա նշված պայմանագրերի գործողության ժամկետի 100 տարի երևույթ։ Կրկնում եմ, դա կեղծիք է, որը նպատակ ունի շեղել հայ հանրության ուշադրությունը այսօր տեղի ունեցող աղետալի երևույթներից։

ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՏԱՐԱԾՈՒՄ․ Կարող եմ ենթադրել, թե որ աղբյուրներից են շրջանառության մեջ դրվել նշված պայմանագրերի ավարտի մասին ոգևորող լուրերը։

Ինչպես միշտ՝ հենվելով ամբոխավարության սկզբունքների վրա՝ ՀՀ-ի համար պատասխանատու պաշտոնյաները փորձում են հանրության քիչ տեղեկացված, ոչ մասնագետ, զգացմունքներով առաջնորդվող հատվածին ապակողմնորոշել, ապագայի վառ երազանքների իրականացման տեսլականով խաբել, որպեսզի հանրությունը աչք փակի այսօրվա աղետալի իրողությունների վրա։

Մարդկանց հաճախ ասում են՝ Արցախի տարածքների մեծ մասի կորուստը ի՞նչ է, դուք տեսեք, թե մի քանի ամիս հետո ոնց են մեզ տալու Կարսը, Արդահանը, Ալաշկերտը, Մասիս սարն ու մյուս տարածքները։

Այսպիսի շքեղ խոստումներ լսող միջին վիճակագրական, անտեղյակ հայը, իհարկե, աչք կփակի այսօրվա խնդիրների վրա, չի ըմբոստանա ՀՀ Սյունիքի մարզի, մյուս սահմանամերձ մարզերի որոշ տարածքներ, Արցախից հսկայական հողեր թշնամուն հանձնելու դեմ՝ հույսեր փայփայելով, թե վաղը տեր է լինելու իր պապենական մյուս հողերին, ոչինչ, որ պիտի զոհաբերենք Արցախը։ Ավելին՝ այդ հողերը մեզ տալու են ռուսները, առանց կռվի․․․ Ինչպիսի՜ տրամաբանություն։

Սիրելի հայրենակիցներ, որպեսզի հերթական անգամ ազգովի չհայտնվենք խաբված վիճակում, նախ պետք է վստահ լինեք՝ Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի մասին մեծ խոստումներ տվող ու 2021-ը պատմական հողերի տարի անվանող մարդիկ ձեզ առնվազն հիմարի տեղ են դնում։ Այդպիսի պաշտոնյաներին պետք է ուղարկել գրողի ծոցը և իմանալ մեկ ճշմարտություն՝ ՉԿԱ ԿԱՐՍԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ 100 ՏԱՐԻ, ԴԱ ԿԵՂԾԻՔ Է։

Թուրքիան այսօր էլ շարունակում է պահանջել, որ Հայաստանը ճանաչի Կարսի պայմանագրի օրինականությունը։ Չեմ բացառում, որ Հայաստանը 2021-ին կարող է ընդառաջ գնալ Թուրքիայի պահանջներին և Կարսի պայմանագրի ստորագրման 100-ամյակին վավերացնել այն։ Այ, այդ դեպքում մենք պիտի հավերժ մոռանանք մեր պատմական հողերին օրինական կերպով տեր դառնալու հնարավորության մասին։

Поделиться
Класс
Send
astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

hosanqazrkumner_MmDIG.jpg

Երևանում և մարզերում լույս չի լինելու

tatev-njdeh_X__cf.jpg

Անչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը

karkut-3_mHw2p.jpg

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -3 աստիճան

krakocner-3_c3C2p.jpg

Կրակոցներ՝ Հրազդանում․ Կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

spanutyun-1_yaQOY.jpg

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից

voghbergakan-avtovtar-1_CzCYl.jpg

Լուսանկարներ 16-ամյա տղայի կյանքը խլած ողբերգական վթարից

poqr-kentron_5gIt_.jpg

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

kentronakan-bank_87L3c.jpg

Կենտրոնական բանկը տարադրամի նոր փոխարժեքներ սահմանեց

valensia_6vmaS.jpg

Առեղծվածային դեպք «Վալենսիա» ռեստորանային համալիրում․ Հայտնաբերվել է դի

cnndakan-e-mahacel_GlTa1.jpg

Ողբերգական դեպք «Շենգավիթ» ԲԿ-ում․ Ծննդկան է մահացել

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76518

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40053

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36309

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի