Հայոց Ցեղասպանության խաղաքարտից հետո, կարող է առավել վտանգավոր խաղաքարտ դուրս գալ. Ռազմագետ

Հայոց Ցեղասպանության խաղաքարտից հետո, կարող է առավել վտանգավոր խաղաքարտ դուրս գալ. Ռազմագետ

Հասարակական Ipress 2021-04-28 21:09:00 441
nrww_Gvn1K.jpg

iPress.amՌազմագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ԱՄՆ-ի նախագահի կողմից ապրիլի 24-ի ամենամյա ուղերձից անցել է չորս օր և Թուրքիան բացի դատապարտող հայտարարություններից այն կողմ չի անցել։ Որպես կանոն, Թուրքիան նման զգայական հարցերին շատ ավելի կոպիտ է պատասխանում, կոնկրետ սկսում է սանկցիաներից խոսել։

Երբ Օբաման արտասանեց Մեծ Եղեռն տերմինը, թուրքերը շատ ավելի հեռուն գնացող քայլեր ձեռնարկեցին, նույնիսկ որոշ դիվանագիտական հարաբերությունների լարվածություն եղավ, ինչը չէի ասի , որ կա հիմա։

Ամեն դեպքում, կարծում եմ, որ Թուրքիան հիմա սկսել է ավելի զգուշավոր լինել, և իրեն ձեռնտու էր, որ Ցեղասպանությունը ԱՄՆ-ի նախագահի կողմից չճանաչվեր նրա համար, որ չի եղել ցեղասպանություն, այլ պարզապես, որ մշտապես այդ խաղաթուղթը իր դեմ հանեն։

Ըստ էության ցեղասպանության փաստացի ճանաչումը տարածքային պահանջատիրություն չի կարող ունենալ այնպես, ինչպես օրինակ քրդական պետության ստեղծումն ու ճանաչումը Թուրքիայի տարածքների հաշվին։

Հենց այստեղ էլ Թուրքիան երկար հաշվարկ է կատարել, և հիմա ,Հայոց Ցեղասպանության խաղաքարտի ավարտից հետո, կարող է մեկ այլ, արդեն առավել վտանգավոր խաղաքարտ դուրս գա , որը կոչվում է քրդական պետության ստեղծում և ճանաչում։

Էրդողանի վարչակազմն ունի այս մտավախությունը, իսկ ընդդիմությունն էլ այսօր արդեն սկսել է խիստ քննադատել Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունը, որը, ըստ ընդդիմության, կարող է վատ ազդել Թուրքիայի տարածքային ամբողջականության վրա։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը