iPress.am- Վրաստանն այսօրվանից բացել է իր ցամաքային սահմանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին 2020 թվականի մարտից: Համապատասխան որոշումն ընդունել է երկրի վարչապետին առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, սահմանների բացումը կնպաստի զբոսաշրջիկների թվի աճին, ինչն էլ դրական կանդրադառնա տնտեսության վերականգնման վրա: «Մենք ակնկալում ենք զբոսաշրջության ոլորտի արագ վերականգնում։
Բնական է, որ վաղվանից սահմանների բացումը մեր տնտեսության վերականգնման ճանապարհին ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա»,- ասել Է Ղարիբաշվիլին:
Նշվում է, որ Հայաստանից, ինչպես նաև ՌԴ-ից, Ադրբեջանից և Թուրքիայից առանց խոչընդոտների Վրաստանի տարածք կկարողանան մուտք գործել այն զբոսաշրջիկները, որոնք ամբողջովին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, բացի այդ սահմանին կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի մասին տեղեկանք են ներկայացրել:
