Կարենը ստացել է բանակի գերազանցիկի մեդալ, շուտով պետք է ստանար ավագ սերժանտի կոչում, ավաղ՝ չհասցրեց. զոհված զինծառայողի եղբայր

Կարենը ստացել է բանակի գերազանցիկի մեդալ, շուտով պետք է ստանար ավագ սերժանտի կոչում, ավաղ՝ չհասցրեց. զոհված զինծառայողի եղբայր

Հասարակական Ipress 2020-10-01 21:16:00 1200
nnnh_hvlPm.jpg

Արցախում պատերազմական գործողություններ իրականցնելիս զոհվածների թվում էր նաև Պառավաքար գյուղի բնակիչ, 2000 թվականի ծնված զինծառայող Կարեն Մարգարյանը:

Tert.am-ի հետ զրույցում նրա ավագ եղբայր Սարգիս Մարգարյանը նշում է, որ Կարենը սովորել շատ էր սիրում, ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ անվճար, առաջին կուրսում էր սովորում: Եղբայրը նշում է, որ Կարենը գերազանցիկ էր նաև բանակում՝ ստացել է բանակի գերազանցիկի մեդալ, սկզբում եղել է կրտսեր սերժանտ, ապա՝ սերժանտ, շուտով պետք է ստանար ավագ սերժանտի կոչում, ծառայությունը ավարտելուն երեք ամիս՝ 106 օր էր մնացել։

 

Կարեն Մարգարյանը տան փոքրն էր, իրենից մեծ եղբայր ու քույր ուներ: Ապագայի հետ կապված շատ ծրագրեր ուներ, առաջին կիսամյակը գերազանց գնահատականներով է ավարտել ու պատրաստվում էր բանակից հետո ուսումը շարունակել:

«Կուրսում առաջատար աշակերտ էր, սովորել շատ էր սիրում, նույնիսկ ծառայության ողջ ընթացքում գրքեր ու տետրեր էր ուզում, որ սովորեր, վերջին գիրքը, որ պիտի օրերս ուղարկինք, տնտեսագիտության տեսություն էր, ավաղ՝ չհասցրեցինք:

Ազատ ժամանակ մտածում էր իր դասերով զբաղվելու մասին, որ ծառայությունից վերադառանալուց հետո համակուսեցիներից հետ չմնար, գիտության հետ կապված ձգտում էր ամեն ինչ իմանալ»,-նշեց եղբայրը :

Կարեն Մարգարյանին իրենց ցավակցական խոսքն էր հղել Հայաստանի պետական տնտեսագիտական հալասարանը՝ նշելով, որ Կարենը բոլորի սրտերում է. «Հիշատակդ վառ սիրելի Կարեն, խոնարհում և փառք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը