Կառավարությունը վաղը արտահերթ նիստ է հրավիրել․ հայտնի է օրակարգը

Կառավարությունը վաղը արտահերթ նիստ է հրավիրել․ հայտնի է օրակարգը

Քաղաքական Ipress 2021-07-11 23:04:00 237
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vdv_7zrJ8.jpg

iPress.am- ՀՀ կառավարությունը վաղը` հուլիսի 12-ին, արտահերթ նիստ է հրավիրել։ Այս մասին հայտնում է Կառավորության պաշտոնական կայքէջը։ 

Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը:

Նախագծով ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2022-2026թթ. համար սահմանել տարեկան միջինը 7% տնտեսական աճի ցուցանիշ:

Поделиться
Класс
Send