Կառավարությունը «մերժեց» նույնասեռ կամ սեռը փոխած անձանց ամուսնությունը

Կառավարությունը «մերժեց» նույնասեռ կամ սեռը փոխած անձանց ամուսնությունը

Հասարակական Ipress 2020-05-21 20:09:00 579
ook_MNfkM.jpg

Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում «32» և «33» կետերով ընդգրկված էին ՀՀ Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի վերաբերյալ կառավարության առաջարկությունների մասին հարցերը,
որոնց համար իրավասու պաշտոնյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էր։
Այս մասին գրում է antifake.am-ը:

Հարցերն ընդգրկված էին չզեկուցվող հարցերի մեջ։

Օրակարգի 32-րդ հարցը վերաբերվում էր ՀՀ ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածում լրացում կատարելուն, այն է՝ որդեգրելու իրավունք ունեցող անձանց բացառությունների ցանկում ավելացնել նաև
այն անձանց, ովքեր ամուսնացած են նույն սեռի
ներկայացուցիչների հետ՝ նման ամուսնություն
թույլատրող պետության օրենսդրությանը համապատասխան,
ինչպես նաև սեռը փոխած անձանց։

Օրակարգի 33-րդ հարցն էլ վերաբերվում էր ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածում լրացում կատարելուն, այն է՝
«Արգելվում է ամուսնություն կնքել նույն սեռի անձանց միջև, ինչպես նաև այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը փոխել է սեռը»։

Հոկտեմբերի 10-ին կառավարությունը որոշել է հաստատել նախագծերի վերաբերյալ Զարուհի Բաթոյանի գերատեսչության՝ նախագծերը ներկայացված տարբերակով ընդունելուց ձեռնպահ մնալու առաջարկությունը։

Հետաքրքիր է, որ մեծ հանրային հետաքրքրություն ունեցող հարցերը ներառվել են կառավարության նիստի «չզեկուցվող» հարցերի մեջ։

Նշենք, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու և նույնասեռ կամ սեռը փոխած անձանց որդեգրման
իրավունքը արգելելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել
ՀՀ ԱԺ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը,
Շաքե Իսայանը, Արման Աբովյանը և Հրանտ Մադաթյանը։

Իսկ ՀՀ ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու և նույնասեռ կամ սեռը փոխած անձանց ամուսնությունն արգելելու
մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Կարինե Պողոսյանը,
Վարդան Վարդանյանը, Արտյոմ Ծառուկյանը և Ջանիբեկ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնի է որպես ԼԳԲՏ համայնքի
շահերի պաշտպանությամբ հանդես եկող պաշտոնյա։

Վերջինս ակտիվորեն քարոզչություն է իրականացնում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների հետ
ասոցացվող Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ Բաթոյանը նաև հայտնվել էր «Իմ մարմինն անձնական է»
գրքի սկանդալի կիզակետում՝ դատապարտելով գրքի շնորհանդեսի տապալումն ու գիրքն ամբողջությամբ հրապարակելով իր էջում։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել