Սյունիքը «փակվեց». կառավարությունը հաստատեց կանխատեսումները

Սյունիքը «փակվեց». կառավարությունը հաստատեց կանխատեսումները

Քաղաքական Ipress 2021-02-11 13:23:00 8487
mt_JirH6.jpg

Lragir.am-ը գրում է.

ՀՀ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում՝ նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ, տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերից։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը, ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքրքիր է, որ այս տեղեկությունը հաջորդում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը, ով Գորիս-Կապան ճանապարհին զրուցել էր ռուս սահմանապահների հետ: Նրանք նախկին վարչապետին փաստաթուղթ են ցույց տվել, ըստ որի Երեւանի ու բաքվի միջեւ ճանապարհային խնդիրներով ստորագրվել է գաղտնի փաստաթուղթ:

Այսօր այդ կապակցությամբ Ազգային ժողովում վարչապետին հարց է ուղղել պատգամավոր Կարեն Սիմոնյանը: Սակայն նրա հարցին պատասխանել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով փաստացի հաստատել է Բագրատյանի տեղեկությունը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասով:

Եռակողմ հայտարարության կետերից մեկը Սյունիքով հաղորդակցության մասին է, իրականության մեջ՝ Հայաստանի տարածքում նախատեսված ռուս-թուրքական «անվտանգության միջանցքներից» մեկը, որը փաստացի նշանակում է Սյունիքի օտարում, կամ ինչպես ՀՀ վարչապետն էր ասում՝ «անվտանգության նոր համակարգի կառուցում»: Սյունիքով անցնող ճանապարհների ռուս-թուրքական վերահսկողությունը այդ ծրագրի իրագործման երաշխիքն է: Ընդ որում, ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե երբ է կնքվել կամ ձեռք բերվել համատեղ պարեկության այդ պայմանավորվածությունը՝ եռակողմ հայտարարության ստորագրման օ՞րը, թե դրանից հետո: Դետալները խիստ կարեւոր են եւ պատասխանում են շատ հարցերի:

Հայաստանի կառավարությունը հաստատում է կանխատեսումները, նաեւ այն հանգամանքը, որ Սյունիքի օտարումը տեղի է ունենում ռուս-թուրքական համատեղ պլանավորմամբ ու պարտադրանքով: Ռուսաստանը հենց Սյունիքի սահմաններին մարտական գործողությունների ժամանակ հայտարարեց, որ հրաժարվում է Հայաստանի հանդեպ ուղիղ եւ ՀԱՊԿ գծով իր պարտավորություններից:

Ազգային ժողովում այսօր հայտարարվեց նաեւ, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու: Սա եւս մեկ վկայություն է: Հայաստանի կառավարությունն այսպիսով գործում է օկուպանտների հարկադրանքի տակ: Լրագրողների աշխատանքի սահմանափակումը կամ նոր կարգը վկայում է, որ լինելու է շարունակություն:

 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը