Կոչ ենք անում ամենակոշտ ու հատու միջոցներով կանխել հայոց լեզվի դեմ ռուսական ամեն ոտնձգություն

Կոչ ենք անում ամենակոշտ ու հատու միջոցներով կանխել հայոց լեզվի դեմ ռուսական ամեն ոտնձգություն

Հասարակական Ipress 2022-04-10 18:33:00 2175
hayoc-lezu_yNpf-.jpg

Երևան Արցախյան 44-օրյա պատերազմով Արցախը Ադրբեջանի հետ կիսելուց հետո Ռուսաստանի Դաշնությունը, հավատարիմ իր երկուհարյուրամյա քաղաքականությանը, Հայաստանում վերստին անցել է հոգևոր լայնածավալ ինտերվենցիայի: Տեղեկատվական անվտանգության միասնական տարածքի ստեղծման անվան տակ ՀՀ Կառավարությանն արդեն իսկ պարտադրվել է համաձայնագրի ստորագրում: Փորձ է արվում հայությունից խլել նրա նաև հազարմյա ժառանգությունը տնօրինելու անկապտելի իրավունքը՝ պարտադրելով հեղինակային իրավունքի միասնական տարածք:

Լկտիության և ագրեսիայի գագաթնակետ էր ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ միատարր Հայաստանում նոր ռուսական դպրոցներ բացելու և ռուսերենի դերը բարձրացնելու Լավրովյան հայակործան պլանի հեղինակ Լավրովի հայտարարությունը:

Միջազգային հանրության կողմից ստախոս ու միջազգային դատարանի առջև կանգնելու թեկնածու ընկալվող Լավրովի խոսքին հավատ չընծայելով հանդերձ՝ տարակուսած ենք, նրա այն խոսքից, թե «Երևանի՛ ցանկությանն ի պատասխան կօժանդակենք Հայաստանում ռուսական դպրոցների ավելացմանը»: Հայոց լեզվով դպրոցը և գիտությունը համարելով հայ ազգային էության գերագույն գրավականը՝ կոչ ենք անում Կառավարությանը, Խորհրդարանին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ ամենակոշտ ու հատու միջոցներով կանխել հայոց լեզվի դեմ ռուսական ամեն ոտնձգություն:

Մեր կողմից հայտնում ենք մեր վճռականությունը սիմետրիկ և ասիմետրիկ պատասխաններ հասցնել հայոց լեզվի հաշվին ռուսական ցանկացած ոտնձգության: Հայաստանի կառավարությանը հաստատակամորեն առաջարկում ենք հանրակրթական դպրոցներում և բուհերում դադարեցնել աշխարհի համար անընկալելի և կրթության ու գիտության համար անպիտան ռուսաց լեզվի ուսուցումը: Նյութական կորուստները, ընդհուպ մինչև տարածքներ ու մշակութային արժեքներ, երբևէ վերականգնելի են, իսկ Ազգի Հոգու՝ Մայրենի լեզվի տարածքից ամեն մի զիջում անդառնալի է ու կործանարար:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը