Ողբերգություն. գիշերօթիկ դպրոցում 215 երեխայի մարմնի մնացորդներ են հայտնաբերվել

Ողբերգություն. գիշերօթիկ դպրոցում 215 երեխայի մարմնի մնացորդներ են հայտնաբերվել

Միջազգային Ipress 2021-06-05 21:04:00 3714
mdh_GsjoH.jpg

Ինչպես տեղեկացնում է  korrespondent.net-ը  Կանադայի ներկայում չգործող գիշերօթիկ դպրոցում 215 երեխաների մարմնի մնացորդներ են հայտնաբերվել,  ՄԱԿ-ը պահանջել է միջադեպի առթիվ հետաքննություն անցկացնել:

Հայտնի է, որ 19-րդ դարի վերջից գրեթե 100 տարի տեղաբնիկ երեխաները դաստիարակվել են գիշերօթիկ դպրոցներում։ Կամլուփս շրջանի գիշերօթիկ դպրոցը, որտեղ հայտնաբերվել են երեխաների մարմինների մնացորդները, գործել է 19-րդ դարում՝ կաթոլիկ եկեղեցու հովանու նեքո։ ՄԱԿ-ը խնդրել է Կանադային և Վատիկանին հետաքննություն անցկացնել:

«Անհավատալի է, որ Կանադան և Սուրբ Աթոռն այդպիսի սարսափելի հանցագործությունը չբացահայտված են թողել», - ասվում է ՄԱԿ-ի տարածած հայտարարության մեջ։ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, իր հերթին, ասել է, որ Կաթոլիկ եկեղեցին պետք է պատասխանատվություն ստանձնի։

Մարմինների մնացորդները հայտնաբերվել են այս տարվա մայիսին և հայտնի է, որ շատերը ո՛չ ավել քան 3 տարեկան երեխաների են պատկանում։ Երեխաների մահվան պատճառներն անհայտ են։

Կամլուփսի գիշերօթիկ դպրոցը Կանադայում ամենամեծերից մեկն է և գործել է  1890-1978 թվականները՝ կաթոլիկ եկեղեցու, հետագայում ՝ կառավարության հովանու ներքո։ Դպրոցում միաժամանակ սովորել է 500 երեխա։ 2015 թվականին հրապարակված կառավարության զեկույցի համաձայն՝ այստեղ պայմանները շատ վատ են եղել, և շատ երեխաներ մահացել են կարմրուկից, տուբերկուլյոզից կամ գրիպից։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը