Ուրախ լուր ունենք. կան վայրեր որ թշնամին հեռացել է

Ուրախ լուր ունենք. կան վայրեր որ թշնամին հեռացել է

Քաղաքական Ipress 2021-05-14 21:30:00 7572
nikol-zinvor_567rJ.png

iPress.am -Նիկոլ Փաշինյանի խոսքով' քանի որ Ադրբեջանի ԶՈւ–ն ամբողջությամբ չի լքել ՀՀ տարածքը, դրա համար էլ Ռուսաստանից ռազմական օգնություն է խնդրել։ Կան տեղեր, որտեղ Ադրբեջանի ԶՈւ–ն լքել է Հայաստանի տարածքը, սակայն քանի որ ամբողջությամբ չեն հեռացել ՀՀ տարածքից, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր նամակով դիմել է ՌԴ նախագահին։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց Փաշինյանը։  

Նշենք, որ երեկ երեկոյան Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ' քննարկելով Սյունիքի սահմանների տիրող իրավիճակը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանն այսօր հայտնել էր, որ Փաշինյանը Պուտինից ռազմական օգնություն է խնդրել։   «Այսօր նամակով դիմել եմ ՌԴ նախագահին և ասել, որ երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն' ՌԴ–ն ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին»,–ասաց Փաշինյանը։   Նա նշեց, որ երեկ, երբ զրուցել է Պուտինի հետ, օգնություն չի խնդրել, քանի որ երկու երկրների ղեկավարների տեսակետները համընկել են։     Ադրբեջանցիների հետ բանակցություններն ընդհատվել են. Փաշինյան:

«ՌԴ նախագահն էլ ասել է, որ ինքն էլ է կարծում' Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է վերադառնան ՀՀ սահմանից անդին։ Կա ավելի կարևոր մաս' երեկոյան արձանագրվել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն մեր տարածքը»,–ասաց Փաշինյանը։   Նրա խոսքով' վերջին օրվա ընթացքում այդ պայմանավորվածությունը մասամբ է կատարվել, ինչի համար էլ նա այսօր է նամակով դիմել Պուտինին։

 Փաշինյանը հավելեց' Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան նույնպես պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին։  

Հիշեցնենք' ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։   Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։   ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։   ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։ Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը' Սյունիքի մասին
 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն