ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Գրիգորյանը, Սասուն Խաչատրյանն ու Արգիշտի Քյարամյանը նոր պաշտոններ կստանան. կադրային փոփոխություններ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Գրիգորյանը, Սասուն Խաչատրյանն ու Արգիշտի Քյարամյանը նոր պաշտոններ կստանան. կադրային փոփոխություններ

Քաղաքական Ipress 2021-06-30 18:40:00 858
sasun-xachatryan-qyaramyan_dtbWl.jpg

 iPress.am- Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, եւ արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։

Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուժային կառույցներում եւ հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, եւ Մելիքյանը նրանցից առաջինն է: Այսինքն՝ առաջիկայում ականատես ենք լինելու ուժային համակարգում կադրային ջարդի, եւ մինչեւ այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, եւ նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում:

Այսպիսով, սպասվող փոփոխություններից ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություների համաձայն, իրավապահ համակարգում այս օրերին լուրջ խոսակցություններ են այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին պաշտոնից ազատելու են եւ նշանակելու են ՀՀ զինվորական դատախազ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ամենայն հավանականությամբ կնշանակվի ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, իսկ ահա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:

Նկատենք, որ ի սկզբանե այս կոմիտեի ստեղծումն իրենից ենթադրում էր նաեւ ՀՔԾ-ի լուծարում եւ բոլոր գործառույթները պետք է կատարեր այս կոմիտեն, սակայն վերջին պահին փոշմանել են եւ որոշել են կառույցը պահպանել՝ սակայն փոքր լիազորություններով:
Իսկ ահա, նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին, որը ստեղծվելու է 2021 թվականին: Որքանով իրավապահ համակարգում տարածված խոսակցություներն իրականություն կդառնան, ցույց կտա ժամանակը. սպասենք զարգացումներին

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը