Ժպիտը դեմքին գալիս էր, ես իրեն հարց տվեցի ինքը արհամարհեց, գնաց ու… Եռաբլուրում Ռոբերտ Քոչարյանի և զոհվածի մոր միջև տեղի ունեցած միջադեպի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Ժպիտը դեմքին գալիս էր, ես իրեն հարց տվեցի ինքը արհամարհեց, գնաց ու… Եռաբլուրում Ռոբերտ Քոչարյանի և զոհվածի մոր միջև տեղի ունեցած միջադեպի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Հասարակական Ipress 2021-05-11 19:02:00 1170
nrio_CMBXP.png

iPress.am- Մայիսի իննին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որդու՝ Լևոն Քոչարյանի հետ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ինչից հետո արդեն համացանցում տեսանյութ տարածվեց, որում պատերազմում զոհված կամավորներից մեկի մայրը վիրավորական խոսքեր էր հնչեցնում նրա հասցեին: Ավելի ուշ կարծիքներ հնչեցին, որ նա զոհվածի մայր չէ և այդ ամենը բեմադրված է եղել իրականում:

Իրավաբան.net-ը կապ հաստատեց այդ կնոջ հետ, ով Արցախյան պատ երազմում զոհված կամավորական Սուրեն Բաբայանի (Կապավոր Կյաժ) մայրն է՝ Գալինա Բաբայանը: «Որ ինքն ինձ չարհամարհեր, ես իրեն չէի վիրավորի: Ժպիտը դեմքին հեռվից իջնում էր: Իրեն հարցրեցի՝ Ինչո՞ւ Աղդամի տղերքին տարաք Շուշի, շրջափ ատման մեջ գցեցիք, սնայպերները խփեցին, ասաց՝ գնացեք մե ղավորին հարցրեք»,- Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած զրույցի մասին ասաց Գալինա Բաբայանը:

Ապա Խոսակցությանը միջամտել է Լևոն Քոչարյանը, ասել է, որ ինքն էլ է առաջնագծում եղել պատ երազմի օրերին. «Ասացի՝ ես քեզ հարց չունեմտալու, ես քո հորն եմ հարցնում՝ թող բարի լինի կանգնի, պատասխանի»,-ասաց նա:

Զո հվածի մայրը նշեց, որ ինքը այդ հարցը կտար յուրաքանչյուրին, այդ թվում՝ նաև Նիկոլ Փաշինյանին: Պարզապես այդ պահին Ռոբերտ Քոչարյանն է անցել ու նրան է հարցրել: Տիկին Բաբայանն ասում է, որ վի րավորվել է նախագահի քմծիծաղից: «Որ ինքը գնաց, ես անպատվել եմ, շատ տեղին եմ արել, ես չեմ ափսոսում, թեկուզ ինձ սպա նի: Եթե կանգներ ինձ հետ խոսեր ես չէի անի նման բան»,-նշեց նա:

Գլինա Բաբայանը պատմեց, որ չորս երեխա ունի՝ երեք որդի և դուստր: Որդիներից Սուրենն ու Անդրանիկը 2020 թվականի սեպտեմբերի 28-ին մեկնել են մասնակցելու պատ երազմին: Սուրեն Բաբայանը ծնվել է 1989-ի ապրիլի 3-ին: 2008 թվականին ծառայել է Եղնիկներում, եղել է հրե տանային դի վիզիոնի կապավոր: «Կյաժս գնաց Աղդամ (Ակնա), Անդոս՝ Հադրութ: Կյաժս 42 օր մնացել է Աղդամում:

Վերջին անգամ իր հետ խոսել եմ նոյեմբերի հինգին, զգում էի,որ արդեն անհանգիստ է, ասաց՝ մերս հաջողություն քեզ, ես գնում եմՇուշի, հասանելի կլինեմ, էլի կզանգեմ: Մինչև օրս սպասում եմ իր զանգին»,-պատմել է մայրը Սուրենը զո հվել է Շուշիի մատույցներում նոյեմբերի 6-ին: Տիկին Գալինան պատմում է, որ ինքը որդու զո հվելու մասին լուրն իմանալուց հետո հիվա նդանոցում է եղել, մի քանի օր շարունակ քնաբերի ազդեցության տակ է եղել: «Տղաս 42 օր Աղդամում էր, ինչի՞ իրեն ոչին չեղավ, տարան Շուշի տվեցին կրա կի տակ, բա տենց բան կարելի՞ ա, բա իրեն հարց չտա՞մ»,-ասաց նա: Սուրենի մայրն ասաց, որ տեղյակ չի եղել, որ իրեն նկարում են:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը