Ճանապարհների ապաշրջափակում կոչվածը հանգեցնելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան

Ճանապարհների ապաշրջափակում կոչվածը հանգեցնելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան

Հասարակական Ipress 2021-04-13 20:55:00 450
mmmk_uEn5c.png

iPress.amԲաքվում ռազմական ավարի պուրակ բացելով՝ Ալիևը և իր հանցախումբը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Արցախյան և՛ առաջին, և՛ երկրորդ պատերազմները հենց իրենք են սկսել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով , որ այս երևույթը ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև՝ միջազգային հանրության գնահատականին պետք է արժանանա։

«Ադրբեջանցիներն իրենց գործողություններով ապացուցել են միջազգային հանրությանը, որ իրենք մշտապես խախտում են պատերազմական գործողությունների բոլոր կանոնները, խախտում են մեր նկատմամբ մարդասիրական նորմերը, իրենց այս քայլով կրկին ապացուցում են դա»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:



ՊՆ նախկին նախարարի համոզմամբ՝ ռազմական ավարի պուրակի բացումը ապացուցում է նաև, որ հակառակորդը երբեք էլ պատրաստ չի եղել խաղաղության և շարունակելու է ճնշումները Հայաստանի վրա: Մինչդեռ հայկական կողմը արժանի պատասխան չի տալիս Ադրբեջանի քայլերին և հայտարարություններին։

«Դա նրանից է, որ պարտվող կողմը և պարտվող կողմի ղեկավարությունը միշտ հոգեբանական ճնշման տակ է և չի կարողանում պատասխանել, դրա վառ ապացույցն այն է, որ արդեն երկու օր է պուրակի բացման մասին խոսակցությունները զարգանում են, մեր համացանցը լցված է տարբեր տեղեկություններով, Ադրբեջանի ղեկավարի լկտի պահվածքով, բայց Հայաստանից որևէ մեկը այդ երևույթին պատասխան չի տալիս»,-ասաց Օհանյանը:

Անդրադառնալով Ալիևի՝ կոնֆերանսներից մեկի ժամանակ հնչեցրած հայտարարություններին, որտեղ նա Զանգեզուրը և Սևանը պատմական ադրբեջանական հողեր էր համարել, նաև Երևան «վերադառնալու» մտադրության մասի խոսել՝ ՊՆ նախարարն արձագանքեց․

«Այդ հայտարարությունները միշտ էլ եղել են, Ալիևը երբևիցե չի թաքցրել, որ Արցախի նկատմամբ այս պատերազմից հետո նրանք շարունակելու են ճնշումները Հայաստանի վրա, իսկ ճանապարհների, ենթակառույցների ապաշրջափակումը, տնտեսության զարգացման համար հույսեր տալը լոկ խոսքեր են»,-ասաց Օհանյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը