Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ներխուժել են Բեյրութի օդային տարածք. ԶԼՄ

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ներխուժել են Բեյրութի օդային տարածք. ԶԼՄ

Միջազգային Ipress 2021-01-10 17:42:00 408
mll_3eJ1O.jpg

Իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչները խախտել են Լիբանանի օդային տարածքը եւ հայտնվել Լիբանանի մայրաքաղաքի երկնքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը: Նրա տեղեկատվության համաձայն ՝ ինքնաթիռները միջին եւ ցածր բարձրության վրա թռիչքներ են իրականացնում քաղաքի երկնքում: Երկնքում նաեւ անօդաչու թռչող սարք է սավառնում, դրա շարժիչի աղմուկը լսվում է Բեյրութի հարավային ծայրամասերում:

Լիբանանի ԶՈՒ հրամանատարության աղբյուրը հայտնել է, որ հունվարի 5-ին Իսրայելի ՌՕՈՒ-ն առնվազն 10 անգամ ներխուժել է երկրի օդային տարածք, նրանք ինտենսիվ թռիչքներ են իրականացրել Բեյրութի եւ մայրաքաղաքից հարավ գտնվող Բշամուն, Շուեյֆաթ եւ Արամուն շրջաններում: Ինքնաթիռները գրոհներ են նմանակել Մարջայուն եւ Բինտ Ջբեյլ հարավային քաղաքների, ինչպես նաեւ Տիր նավահանգստի շրջակայքի վրա: Արձանագրվել է իսրայելական ռազմածովային ուժերի մոտորանավակների կողմից ծովային սահմանի կրկնակի խախտում էն Նակուրա հրվանդանի մոտ։

Լիբանանը 2020թ-ին բազմիցս բողոք է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի դեմ ՝ ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ նրա օդային տարածքն օգտագործվում է հարևան Սիրիայի տարածքում ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարվածներ հասցնելու համար։

Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի հրամանատարությունն իսրայելական ավիացիայի հետախուզական թռիչքները համարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի խախտում, որը հրադադարի ռեժիմ է սահմանել սահմանին 2006 թվականի ամռան հակամարտությունից հետո:

Իսրայելցի զինվորականները նման թռիչքներն արդարացնում են շիա զինված «Հըզբոլլահ» ոստիկանության գործողություններին հետեւելու անհրաժեշտությամբ, որի մարտիկները հարեւան Սիրիայում կռվում են կառավարական զորքերի կողմից: Վախենալով «Հըզբոլլահ»-ի հարձակումներից ՝ իսրայելական հրամանատարությունը հունվարի 2-ին Մեթուլլա քաղաքի մոտ սահմանային շրջանը հայտարարել է փակ ռազմական գոտի։ Ավելի վաղ այնտեղ անցումներ էին հայտնաբերվել Իսրայելի տարածք տանող արգելապատնեշներում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը