Իսկանդերը Մոսկվայում պայթեց 100 տոկոսով. Վնասը հայե՞րն են հատուցելու

Իսկանդերը Մոսկվայում պայթեց 100 տոկոսով. Վնասը հայե՞րն են հատուցելու

Միջազգային Ipress 2021-04-05 01:17:00 2232
iskander_Z2Gtc.jpg

iPress.am-Բաքվի ականազերծման գործակալությունը (ANAMA) ասել է, թե Շուշիում մարտի 15-ին գտել են պայթած երկու Իսկանդեր հրթիռների բեկորներ։ Դրանք ազատ դիտարկման են դրվել մայրաքաղաք Բաքվում: ANAMA-ի պեղումները բորբոքում են ռուսական սպառազինության սկանդալը, որը սկսել էր Նիկոլ Փաշինյանը Արցախում Իսկանդերի կիրառման ու 10 տոկոսով պայթելու հայտարարությամբ:

Ռուսաստանից զինվորական, քաղաքական եւ այլ փորձագիտական կոշտ արձագանքի ֆոնին ՌԴ ՊՆ-ն ի վերջո հայտարարեց, թե արցախյան թատերաբեմում Իսկանդեր չի կիրառվել: Ալիեւը հաստատեց՝ «Իսկանդերի որեւէ մեկնարկ երկրի ՀՕՊ-ը չի արձանագրել»:

Նիկոլ Փաշինյանի ամոթալի զղջումից հետո Կրեմլը Իսկանդերի դիպվածը սպառված համարեց, հայ ժողովրդին թողնելով զարմացած. քանի կոպեկ արժեն ռուսական բարձր տեխնոլոգիական ահեղ զենքերը: Մոսկվան Հայաստանին սահմանափակ քանակությամբ բարձրտեխնոլոգիական զենքի միավորներ, այդ թվում ավիացիա եւ ՀՕՊ է մատակարարել Ռուսաստանից կառավարելիության պայմանով: Կուզեն կթռչի, չեն ուզի՝ չի թռչի, կամ կթռչի ու չի պայթի, կուզեն ԱԹՍ կորսա, կուզեն չի որսա: Բաքուն վաղուց էր ճնշման լծակներ փնտրում իր թիկունքում կանգնած Ռուսաստանի վրա:

Հայաստանի հանդեպ Ռուսաստանի թշնամական քաղաքականությունը, ՀՀ եւ ԼՂՀ զինուժի օդային լրտեսման Բաքվին ենթակա «Ակնա» ռուս-թուրքական կենտրոնը, Արցախում ռուս խաղաղապահների իրավական անորոշ կարգավիճակը եւ այլ հանգամանքներ Մոսկվային անելանելի կախման մեջ են գցել սեպտեմբեր 27-ին իր իսկ «լարած» Բաքվից: Հատկանշական է, որ ANAMA-ի «ցուցահանդեսը» տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպման նախօրեին, երբ ըստ պաշտոնական հաղորդագրության քննարկվելու է «հաղորդակցությունների բացման ընթացքը»:

Բաքուն ասում է ռուսներին. քանդեք Հայաստանը մինչեւ վերջ, այլապես Իսկանդերը ընդամենը սկիզբն է: Ուշագավ է, որ Մոսկվայի հիմքից լիրբ դիրքորոշման հետեւանքով հայկական Իսկանդերի եւ, առհասարակ ռուսական սպառազինության խնդրի վերարծարծումը լծակ է թե Երեւանի, թե ինչպես տեսնում ենք՝ Բաքվի ձեռքին: Կրեմլի խոսնակի եւ դեսպան Կոպիրկինի զառանցագին անդրադարձները դրա վկայությունն են: Մոսկվան անկյուն է մղված:

Հիմա Բաքուն ճնշում է Մոսկվային հիանալի պատկերացնելով, որ Նիկո՞լ թե «պայմանական Ռոբերտ» ռուսական սցենարով շարժվող Երեւանը ստիպված է լինելու հատուցել Մոսկվային: Այսօր հատուցել ՖՍԲ, իսկ վաղը թուրքական MIT միջանցքներով, մեսրոպյան այբուբենով, «Պոլոժենյա»-ով կառավարելի եկեղեցով, Իրանի սահմանով, 3 միլիարդի նոր մետաղի ջարդոնով՝ ամեն ինչով:

Եւ անգին կյանքերով, ցավոք: Բաքվի եւ Երեւանի արմատական տարբերությունն այն է, որ առաջինում հետապնդում են ազգային նպատակներ, իսկ երկրորդում տրված են թովիչ նոքյարության «դարավոր» վայելքին: 

Lragir.am

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը