«Իսկանդերի» կոնստրուկտորը պատասխանել է Հայաստանի վարչապետին

«Իսկանդերի» կոնստրուկտորը պատասխանել է Հայաստանի վարչապետին

Միջազգային Ipress 2021-02-24 20:39:00 18405
kog_zF0gO.jpg

Armeniasputnik.am-ը գրում է․

ՀՀ վարչապետի հայտարարությունը չպայթած «Իսկանդեր»-ների մասին մեծ աղմուկ է բարձրացրել ռուսական մամուլում։ «Комсомольская правда»-ի ռազմական վերլուծաբան Վիկտոր Բարանեցը պարզաբանման համար զրուցել է տվյալ հրթիռային համակարգը մշակողներից մեկի՝ Վլադիմիր Կովալյովի հետ։

Հայտարարելով ռուսական «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին, Փաշինյանը պետք է, ինչպես ասում են, «պատասխան տա ասածի համար»։ Այս մասին ասել է «Իսկանդեր»-ի մշակողներից ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյովը «Комсомольская правда»-ին։

«Հրթիռային համակարգի վերաբերյալ այդքան լուրջ մեղադրանք ներկայացնել և միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը «չգիտի» հարցի էությունը՝ դա արժանավայել չէ և անգամ ոչ պարկեշտ քայլ է Հայաստանի վարչապետի համար։

Դե, իսկ նրա հայտարարությունը «80-ականների զենքի» մասին՝ դա արդեն դիլետանտության նշան է։ Ի՞նչ «80-ականների զենքի» մասին կարող է խոսք լինել, եթե անգամ ռուսական բանակն իր սպառազինությունը«Իսկանդեր»-ներով լրացնելն ավարտել է միայն 2019թ․-ի վերջին։ Իսկ Հայաստանը այդպիսի համալիրներ՝ արտահանվող տարբերակով, էլ ավելի շուտ է ստացել, չէ՞ որ մենք, ամեն դեպքում, դաշնակիցներ ենք»,-ասել է Կովալյովը։

Նա հավելել է, որ ինքը տասնյակ անգամներ վկա է եղել համալիրի փորձարկմանը և ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը չպայթի, ոչ մի անգամ։ Իսկ որպեսզի նման բան պատահի, պետք է կամ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կամ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ այստեղ դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք թերուսները չեն սպասարկել «Իսկանդեր»-ներով կրակելուց առաջ։ 

«Գիտե՞ք նաև ինչի մասին մտածեցի, երբ Փաշինյանն ասաց, որ մարտական լիցքն ընդամենը 10 տոկոսով է պայթել։ Այն մասին, որ վարչապետը սեփական անգրագիտությունը շուտափույթ վերացնելու կարիք ունի։ Այո-այո։ «Լիկբեզ» է հարկավոր։ Նա, հավանաբար, ականջի ծայրով լսել է, որ արտահանվող «Իսկանդերի» մարտական լիցքի հզորությունը 10 տոկոսով պակաս է ռուսականից։ Մոսկվան դա երբեք չի թաքցրել Երևանից։

Բայց Փաշինյանն ամեն ինչ իրար է խառնել։

Եվ ծիծաղել բան է դուրս տվել, ասելով, որ հրթիռի հայկական մարտական լիցքն ընդամենը 10 տոկոսով է պայթում։ Այդպիսի անհեթեթություն անգամ հայտնի հայկական անեկդոտներում չի լինում»,-նշել է կոնստրուկտորը։

Վերջում  նա շեշտել է, որ Փաշինյանը լռել է շատ կարևոր բանի մասին ու հիշեցրել․ երբ հայկական «Իսկանդերի» մեկ-երկու վատ թիրախավորված հրթիռներ պայթեցին Ադրբեջանի հենց այդ ամենակարևոր նավթագազային օբյեկտներից ոչ հեռու, Բաքվում ակնհայտորեն հասկացան, որ պատերազմը պետք է դադարեցնել։

«Եվ դուք նույնպես պետք է հասկանաք, թե ինչ հսկայական կորուստներ կունենար Ադրբեջանի տնտեսությունը, նույնիսկ եթե «Իսկանդերի» մարտական լիցքը պայթեր ծիծաղելի-փաշինյանական 10 տոկսով․․․ Բայց Բաքվի համար ծիծաղելի չէր լինի․․․»,-եզրափակել է Կովալյովը։

Հիշեցնենք, որ երեկ`փետրվարի 23-ին, Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը»  չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով»։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը