Իշխանությունը՝ ծանր որոշման առաջ

Իշխանությունը՝ ծանր որոշման առաջ

Մամուլի տեսություն Ipress 2020-10-13 09:32:00 5604
nikol-6_o7zmM.jpg

«Իրատես». Թերթը գրում է.

«Երկու օր է Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերի հետ քննարկումներ է անցկացնում։ Նախ` խորհրդարանական, երեկ էլ` արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Պատերազմի այս փուլում, երբ Փաշինյանն արդեն նպատակահարմար է համարում նախկին իշխանության ներկայացուցիչների տեսակետը լսել, նշանակում է` քաղաքական որոշումների ծանր փուլ ենք թևակոխել, և այս նպատակով նա մի սեղանի շուրջ է հավաքել բոլորին։

Երեկ մեկնարկել է նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը ՌԴ, ու հստակ է, որ այնտեղ սեղանին որոշ հարցեր են դրվելու, որոնք կոնկրետ պատասխաններ են պահանջելու։ Այս բարդագույն շրջանում՝ ծանր որոշում կայացնելուց առաջ, իշխանությունը քաղաքական դերակատարների տեսակետների համադրման կարիք ունի։

Թե ինչ է այսօր հայկական կողմին ներկայացվում և ինչ հարցերի շուրջ պիտի համաձայնության գալ, դժվար է ասել, որովհետև մի կողմից թնդանոթները չեն լռում, մյուս կողմից էլ երկարատև պատերազմը մաշում է բոլոր կողմերին։ «Տակը» մնում է միայն դիվանագիտությունը, որը ենթադրում է չոր հաշվարկ, սթափ գնահատականներ և ոչ միանշանակ լուծումներ։

Թե հայկական կողմն ինչպես դուրս կգա այս վճռական շրջանից, ինչ կորուստներով ու ինչ հաջողություններով, կերևա առաջիկայում։ Սակայն մեկ բան միանշանակ է՝ պատերազմի դաշտում մեր զինվորն ամեն ինչ արել է, որ հայկական դիվանագիտությունը խելամիտ որոշումներ կայացնի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը