«Իշխանություններին զարմացնելու ենք…». Արման Աբովյան

«Իշխանություններին զարմացնելու ենք…». Արման Աբովյան

Հասարակական Ipress 2020-06-15 22:16:00 3165
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hg_YSsr8.jpg

168.am-ը գրում է․

Իշխանությունն ակնհայտորեն գնում է շանտաժի, քաղաքական ճնշումների ճանապարհով, որի նպատակն է՝ լռեցնելով Գագիկ Ծառուկյանին և նրա թիմին՝ լռեցնել նաև այն խնդիրների բարձրաձայնումը, որոնց հայելանման արտացոլանքը հունիսի 5-ին ցույց տրվեց այս իշխանությանը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Իշխանությանը ցույց տվեցինք իրենց իրական դեմքը՝ առանց վիրավորանքի ու ամպագոռգոռ հայտարարությունների։ Ցույց տվեցինք կառավարման համակարգի այն կոլապսը, որը մենք ունենք, որոնց կավելանան նաև դատարկ խանութները, եթե այսպես շարունակվեց, ուստի, կրկնում եմ՝ կատարվողը իրավական գործընթաց չէ, ու դրա ապացույցն այն է, որ մեղադրանքներն անընդհատ փոխվում են, խառը վիճակ է»,- ասաց Աբովյանը։

Պատգամավորի խոսքով՝ բնական է, որ իշխանություններն ամեն կերպ հրաժարվում են ասել, որ գնում են քաղաքական հետապնդումների ճանապարհով։

«Հասկանում եմ, որ իշխանությունը գժվել է, բայց դե, մինչև վերջ չի գժվել, որ հայտարարի, որ գնում է քաղաքական հետապնդումների։ Ավելին, եթե համեմատեք այն պետությունների օրինակների հետ, որտեղ նմանատիպ գործընթացներ են տեղի ունեցել, կտեսնենք, որ իշխանությունների կողմից ասված տեքստերը քոփի-փաստ են արված այնտեղից։ Իշխանությունը, իհարկե, գնում է քաղաքական ինքնասպանության, բայց չի՛ արագացնում այդ գործընթացները։ Ես հայտարարում եմ՝ ստում են, երբ ասում են, թե Ծառուկյանը գիտեր իր շուրջ հարուցվող քրեական գործերի մասին, դրա համար նախահարձակ եղավ և փորձում է քաղաքական աստառ տալ երեկվա կատարվածին։ Կրկնում եմ՝ ստում են, որովհետև նրանք դա արեցին, որովհետև նրանց  ասացին՝ տղանե՛ր և աղջիկնե՛ր, դուք մսխել եք այն վստահությունը, որը մարդիկ ձեր նկատմամբ ունեին, իշխանությունը հայտնվել է բուռն ցնցումների մեջ,  որովհետև նրանց ասել են, որ դուք տանուլ եք տվել ամեն ինչ, իսկ իշխանությունը ցնցումների մեջ ընկավ Գագիկ Ծառուկյանի ասածներից հետո, որովհետև ամեն ինչ ասվեց ամենամեծ խորհրդարանական ընդդիմության ղեկավարի կողմից»,- ասաց Աբովյանը։

Պատգամավորի փոխանցմամբ՝ Ծառուկյանը վերջնականապես նման ելույթ ունեցավ, որովհետև արդեն հոգնել են երկու տարի իշխանության սխալներն ասելուց, բացատրելուց, ինչպես նաև դրանք ուղղելուն միտված առաջարկներ անելուց, որոնք մշտապես մնում են անպատասխան։

Հարցին, իսկ հոգնելուց բացի, արդյո՞ք փոշմանել են, որ 2018 թվականի մայիսի 2-ին «Մարիոթ» հյուրանոցում Փաշինյանի և Ծառուկյանի հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը հյուրանոցի բակում ասաց, որ սատարելու են Նիկոլ Փաշինյանին, և, որ իրենք իրավիճակ փոխեցին, Արման Աբովյանն ասաց.

«Ո՛չ, չենք փոշմանել։ Մենք յուրաքանչյուր դեպքում եղել ենք, կանք ու կլինենք  ժողովրդի ընտրության կողքին, իսկ երեկվա դեպքերը ցույց տվեցին, որ մարդիկ հասկացել են մեկ բան՝ պաշտպանելով Գագիկ Ծառուկյանին, պաշտպանում են իրենց։ Պարադոքսալ բան տեղի ունեցավ նաև՝ մարդիկ, որոնք արել էին հեղափոխություն, երեկ արեցին հակահեղափոխություն»,- ասաց Աբովյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի գնահատմամբ՝ երեկ տրվեց հակահեղափոխության մեկնարկն այն դեպքում, երբ հրահանգ էր տրվել մարզպետներին՝ թույլ չտալ մարդկանց դուրս գալ մարզերից և իրենց գուղերից։

«Մտեք, գրեք, մարդկանց թույլ չտաք դուրս գան իրենց գյուղերից և նման բաներ, և սա այնքան ակնհայտ է, որ ապացուցելու բան էլ չկա»,- ասաց Աբովյանը։

Նրա խոսքով՝ երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ու բոլոր այն մարդկանց,  որոնք համաձայն չեն երկրում ընթացող գործընթացների հետ, հայտարարված է պատերազմ, սակայն իրենք ունեն մշակած սցենար՝ այդ ամենին դիմագրավելու համար։

«Մենք հաշվարկել ենք մեր հետագա անելիքները, հաշվարկել ենք նաև իշխանության գործողությունները, պատկերացնում ենք՝ ինչ են անելու, և հասկանում ենք, թե ինչի  են ունակ իրենք։ Բայց կրկնում եմ՝ բոլոր սցենարներն  էլ հաշվարկել ենք և խոստանում ենք՝ իշխանություններին զարմացնելու ենք, և բազմաթիվ անգամներ, այնքան, մինչև խելքի գան։ Հիմա պարզապես փակագծերը չեմ բացի»,- ասաց Աբովյանը՝ շեշտելով, որ գիտեն իրենց անելիքների հերթականությունն անգամ այն դեպքում, եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Նշենք, որ նկարահանումից 1 ժամ անց հայտնի դարձավ, որ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողով է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն, և հարցը կքննարկվի ԱԺ վաղվա նիստում։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Արման  Աբովյանը նշեց, որ ընթանում են համախմբման գործընթացներ տարբեր արտախորհրդարանական ուժերի կողմից, իրենք հանդիպումներ են ունենում խորհրդարանից դուրս գտնվող, այդ թվում և՝ նորաստեղծ ուժերի հետ։

«Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի այն ասածին, թե իրենք գիտեին, որ Գագիկ Ծառուկյանը հանիպումներ է ունեցել Արթուր Վանեցյանի հետ, ապա պետք է ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը երբեք էլ չի թաքցրել իր հանդիպումները, ավելի ճիշտ  կլիներ՝ անգամ մեր խմբակցությունից էլ դա ճշտել՝ հանդիպումներ եղե՞լ են, թե՞ ոչ, այնպես որ, պետք չէ լուրջ դեմք ընդունել և ասել, որ՝ ահա, մենք այս բանը գիտենք»։

Հարցին՝ իսկ ինչպե՞ս կարող է ԱԺ փոխխոսնակին հասու լինել քաղաքական գործիչների այգիներում ունեցած հանդիպումների մասին տեղեկությունը, արդյո՞ք Ազգային անվտանգության ծառայությունն է իրազեկում պաշտոնյային, Արման Աբովյանը պատասխանեց.

«Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունն աշխատում են պաշտոնյաների վրա, որովհետև այն թղթերը, որոնք հայտնվում են տարբեր մարդկանց ձեռքում, և այլն, ցույց են տալիս, որ այդ կառույցներն աշխատում են ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ առանձին պաշտոնյաների համար։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք երեկվա գործողություններն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի քննությունն էին Նիկոլ Փաշինյանին, ապա պետք է ասեմ, որ այդ քննությունը նրանք հանձնեցին անբավարար, որովհետև այն ունենալու է շատ ծանր հետևանքներ պետության և իշխանության համար»։

Поделиться
Класс
Send
img9073_Zl3BU.jpeg

Հարազատից փոխանցած գումարից քաղաքացիները պետք է հարկ վճարեն

img7983_iQ3Mg.jpeg

Փետրվարի 1-ից տրանսպորտով երթևեկելիս վճարելու եմ 100 դրամ, կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին վճարել նույն կերպ․ Արսեն Նիկողոսյան

jur-chi-linelu-2_Mqtlx.jpg

Մի քանի ժամ ջուր չի լինելու

um-e-hakacucvac-mandariny_5xea2.jpg

Ինչ կլինի, եթե գիշերը մանդարին ուտեք

spasvum-e-dzyun_t2ZVE.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

grigor-iskandaryan__bHy0.jpg

«Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի Opel-ներով համբալներ» արտահայտության համար»․ Գրիգոր Իսկանդարյան

ernest-hhovhannisyany-bajanvel-e_EZF91.jpg

«Այո, մենք բաժանվել ենք». Էռնեստ Հովհաննիսյան

karapy-grkkum-e-kamaorin_uUkT9.jpg

Անապայում կարապը գրկել է իրեն փրկած կամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

dolarrubli_H_8IR.jpg

Ինչ փոխարժեքներ ունեն դոլարն ու ռուբլին այս պահին

qaxaqacin-tankacman-masin_jfXCy.jpg

Վարորդը ասեց, որ չեք վճարել՝ իջե’ք. քաղաքացին՝ տրանսպորտի թանկացման մասին

gazprom-armenian-zgushanum-e_c3vdG.jpg

Վճարման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 17-ն է․ «Գազպրոմ Արմենիան» զգուշացնում է

xoshor-avtovtar__kA5I.jpg

Խոշոր ավտովթար Երևանում՝ 5 մեքենայի մասնակցությամբ

Հասարակական 124323

Կարևոր լուր՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հասարակական 87294

«Այլանդակ, ժողովրդի աչքից ընկար». Տեսեք`ինչ են գրել Կարեն Հովհաննիսյանի կնոջը

Հասարակական 75066

Աշխատավարձերը կբարձրանան նշված ոլորտներում

Իրադարձային 74097

Ովքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է․ ՖՈՏՈ

Life 72201

Հուզմունքս այնքան շատ է. Անդրեն բացառիկ հրապարակում է արել բաժանման լուրերից հետո

Քաղաքական 59826

«Ա՛յ համբալ, Օպել եմ քշում ու գյուղացի եմ»․ Աղասի Կարապետյան

Տնտեսական 56901

Կտրամադրվի աջակցություն․ նշված են շահառու ընտանիքները և գումարի չափը

Հասարակական 54108

Անդրեն ու Անի Օհանյանը բաժանվել են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները

Հասարակական 51960

Ինչ է սպասվում վարկը սահմանված ժամկետից շուտ կամ ուշ մարելու դեպքում

Life 44391

Ինչ երգ է նվիրել «օրենքով գող» Արսեն Երևանսկին իր սիրելիին