Իրավիճակը փրկելու միակ տարբերակը. Վարուժան Գեղամյան

Իրավիճակը փրկելու միակ տարբերակը. Վարուժան Գեղամյան

Հասարակական Ipress 2022-03-26 15:28:00 2526
iravitchaky-phrkelu-miak-tarbe-n235658-1_4fk5I.jpg

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը ոչ մի դեպքում չի զիջելու իր կողմից գրավված որևէ դիրք, բարձրունք, ճանապարհ, դաշտ կամ գյուղ: Ոչ մի բան, որը նվաճել է` անկախ նվաճման ճանապարհից: Ու անկախ գտնվելու վայրից` լինի Արցախում, թե Սյունիքում:

Բանակցություններն էլ լինելու են անպտուղ: Դրանք կարող են լավագույն դեպքում կասեցնել այդ պահին առկա առաջընթացը, բայց ոչ երբեք նրանց ձեռքից հետ վերցնել որևէ կորսված տարածք: Ադրբեջանը չի հանձնում ուղղակի, բանակցություններով: Ավելին, Հայաստանին որևէ զիջում անելու ցանկություն և իմաստ Բաքվում չեն տեսնում ոչ միայն այն պատճառով, որ դա ինքնին հակասում է Ադրբեջանի ու Թուրքիայի ազգային-պետական շահերին, այլ նաև այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը համոզվել է, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստ է զիջել ու ուժ չկիրառել կասեցնելու հայկական տարածքների օկուպացիան` անկախ դրանց չափից ու գտնվելու վայրից:

Հիշենք 2020թ. դեկտեմբերին Սյունիքի արևելյան դիրքերի հանձնումը, ապա նաև մայիսից սկսած Սյունիքի և Գեղարքունիքի աստիճանական օկուպացիան, որոնցից հետո հայկական կողմը միայն նիստեր արեց ու ոչ թե զենքով հետ շպրտեց Ադրբեջանի զորքերը, այլ կապիտուլիանտի բերանով առաջարկեց «զորքերի հայելային հետքաշում» անհեթեթությունը: Այսպիսի մոտեցումը կանաչ լույս է Բաքվի համար, որի շարունակությունը այսօր տեսնում ենք Փարուխում ու Խրամորթում: Կարելի է վստահ պնդել, որ սա մարսելուց հետո Ադրբեջանի կողմից հաջորդիվ նոր հարձակումներ կլինեն նաև Սյունիքի վրա: Իրավիճակը փրկելու միակ տարբերակը զինված համակարգված դիմադրությունն է` մարտի դաշտում և բանակցողի փոփոխությունը` դիվանագիտական հարթակում:

 

Երկուսին հասնելու համար կա բացառապես մեկ միջոց` հեռացնել Հայաստանը դե ֆակտո կառավարող թուրքամետ խմբավորմանը և ձևավորել ազգային կառավարություն: Հայաստանը փրկվելու այլ շանս չունի: Ու ոչ մի դաշնակից չի փրկելու մեզ, այլ միայն անելու է առավելագույնը իր համար: Ոչ մի դաշնակից, հատկապես եթե տեսնում է, որ մենք ինքներս հրաժարվել ենք մեր շահերից:

Սա է պարզ ճշմարտությունը: Պարզ ճշմարտություն է նաև այն, որ ազգային բոլոր ուժերը պետք է իրենց վրա վերցնեն ժողովրդի իրական խնդիրները լուծելու պատասխանատվությունը` դուրս գալով կոմֆորտի վիճակից»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը