Իրանի արձագանքը՝ 10 գեներալների Հայաստան գալու և 160 զինվորների մասին տարածվող լուրերի վերաբերյալ

Իրանի արձագանքը՝ 10 գեներալների Հայաստան գալու և 160 զինվորների մասին տարածվող լուրերի վերաբերյալ

Քաղաքական Ipress 2021-05-23 20:06:00 1530
iran-generlner_vTgOW.jpg

iPress.am-Իրանական Parstoday կայքը գրում է. «Վերջերս հայկական մի շարք ԶԼՄ-ներում շրջանառվեցին լուրեր՝ կապված իրանցի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցի և դրա նպատակների, այնուհետև՝ Իրանում 160 հայ զինծառայողների ներկայության վերաբերյալ: Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Սկզբում, հայկական լրատվամիջոցներից մեկը, վկայակոչելով Երևանի Զվարթնոց օդանավակայանի իր աղբյուրները, հաղորդեց, որ իրանցի 10 ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Հայաստան: Այնուհետև մեկ այլ լրատվամիջոց, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնեց, որ իրանցի ռազմական պաշտոնյաներն առաջարկել են իրանական զորքերը տեղակայել Հայաստանում, սակայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ընդունել առաջարկը:

Ավելի ուշ հրապարակվեց Իրանում 160 հայ զինծառայողների գտնվելու և նրանց վերադարձի համար Թեհրանի կողմից նախապայման առաջարկելու մասին լուրը, որը պաշտոնապես հերքվեց Երևանում Իրանի դեսպանության կողմից: Բայց կարևորն այն է, թե ո՞րն է այս լուրերի հրապարակման նպատակը:

Հակառակ Իրանի ռազմական պաշտոնյաների՝ Հայաստան այցի մասին լուրերին, որոնք կարելի է նորմալ համարել՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունները, հաջորդ երկու նորությունները այլ նպատակներ ունեն: Դրանք կապված են տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխության և «Զանգեզուրի միջանցքի» կապակցությամբ Իրանի վերջին դիրքորոշման հետ: Հայաստանում ռազմական ուժ տեղակայելու՝ Իրանի առաջարկի վերաբերյալ լուրերի հիմնական լսարանը Ադրբեջանում է, հատկապես՝ այդ երկրի անջատողական և պանթյուրքական հոսանքները: Նման լուրերի նպատակն է Ադրբեջանում հակաիրանական մթնոլորտ հրահրել:

Իսկ «Ենի մասավաթ» թերթը, որը ոչ պաշտոնապես ներկայացնում է Ադրբեջանի նախագահի դիրքորոշումները, վերահրապարակելով հայկական ԶԼՄ-ներում հրապարակված լուրերը, կարծես արտացոլում է «Ատլաս» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Իլխան Շահինօղլուի և քաղաքական փորձագետ Չիրչին Միրզա Բիգլուի տեսակետերը և հղում անելով վերջիններիս, Ադրբեջանին կոչ է անում խզել բոլոր հարաբերություններն Իրանի հետ: Սակայն որևէ մեկը տրամաբանական պատասխան չունի այն հարցին, թե ինչպես կարող է Իրանը տեղակայել իր ռազմական ուժերը տարածաշրջանում՝ հաշվի առնելով ռուս սահմանապահների կողմից իրանա-հայկական սահմանի վերահսկողությունը:

Հայ զինվորների՝ Իրանում գտնվելու մասին լուրն, ի տարբերություն նախորդ լուրերի, թիրախավորում է Հայաստանի հասարակական կարծիքը՝ նպատակ ունենալով վնասել Իրան-Հայաստան հարաբերություններին՝ շահարկելով Ղարաբաղյան վերջին պատերազմում ռազմագերիների և անհետ կորածների զգայուն հարցը: Հաշվի առնելով ասվածը, Ադրբեջանում և Հայաստանում հակաիրանական տրամադրությունների հրահրումը կարող է ունենալ մեկ ընդհանուր նպատակ՝ ազդել Իրանի դիրքորոշման վրա՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» և հարևանների հետ պաշտոնական սահմանների վերաբերյալ դիրքորոշման վրա: Այս դիրքորոշումը վերջին օրերին բազմիցս ընդգծվել է Իրանի տարբեր պաշտոնյաների կողմից:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը