Իրանը 200 տանկ է տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին․ ինչի՞ է նախապատրաստվում Թեհրանը

Իրանը 200 տանկ է տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին․ ինչի՞ է նախապատրաստվում Թեհրանը

Միջազգային Ipress 2020-10-09 20:55:00 8826
be__M5It.jpg

Factor.am- ը գրում է.

Արդեն 3 տասնամյակ է՝ Իրանը մտավախություն ունի, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կներխուժեն իր տարածք։ Այդ պատճառով էլ Թեհրանը ԼՂ պատերազմում աջակցում է Երևանին, գրում է Репортер-ը՝ վկայակոչելով հունական Pentapostagma-ն։

Հրապարակման համաձայն՝ հոկտեմբերի 5-ին Իրանի լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ երկրի իշխանությունները հայ-ադրբեջանական սահման են ուղղել իրենց զրահատանկային դիվիզիան ու բանակի այլ ստորաբաժանումները։ Առաջին հերթին, Թեհրանը ցանկացել է ապահովել իր անվտանգությունը, քանի որ Իրանի ամբողջ հյուսիս-արևմուտքը բնակեցված է հիմնականում էթնիկ ադրբեջանցիներով։

Իրանցիներն իրապես մտավախություն ունեն, որ հակամարտությունը կարող է հատել իրենց սահմանը, քանի որ տեղի բնակչությունը կտրականապես դեմ է հայերին աջակցելուն։ Սակայն ռազմական փորձագետները կասկածում են, որ նման հսկայական հավելյալ խմբավորումն անհրաժեշտ է սահմանների պաշտպանության ու ամբողջականության համար։ Նրանք ենթադրում են, որ այդ ողջ տեխնիկայի զգալի մասը կարող է հայտնվել Հայաստանում, եթե Երևանը խնդրի։

Հայտնի է, որ Իրանը մինչ այդ Հայաստանին է փոխանցել 30 տանկ ու 20 հրետանային համակարգեր։ Հավանական է, Թեհրանը կշարունակի աջակցել Երևանին նաև հետագայում։ Անհրաժեշտ է նշել, որ Իրանի իշխանություններն արդեն պաշտոնապես նախազգուշացրել են Ադրբեջանին, որ եթե Բաքուն փորձի հակամարտությունը տեղափոխել Իրանի սահման, ապա Թեհրանի կողմից պատասխանը կայծակնային կլինի։

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ տեղեկություններ հայտնվեցին, որ Իրանի օդային տարածքում խոցվել է ադրբեջանական ուղղաթիռ։ Վերլուծաբանները կարծում են, որ Իրանը պատարաստվում է հակամարտության մեջ մտնել Հայաստանի կողմից , ինչպես օրինակ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։ Թեհրանին մնում է միայն ստանալ Մոսկվայի աջակցությունը՝ սկսելով Ռուսաստանից գնել զենք։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը