Ահազանգ. Իրանն ընդդեմ ՀՀ սահմանների փոփոխության

Ահազանգ. Իրանն ընդդեմ ՀՀ սահմանների փոփոխության

Քաղաքական Ipress 2021-06-26 23:07:00 525
mnmk_DFai6.jpg

Hayeli.am-ը գրում է.  Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում հստակեցրել է, որ Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե` հաղորդակցության ուղիների բացմանը։

Պատասխանելով «Զանգեզուրյան միջանցք»-ի կապակցությամբ Թեհրանում հնչած քննադատությունների վերաբերյալ լրագրողի հարցին` դեսպանն ասել է․ «Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունում հստակ ասված է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե այդ միջանցքի բացմանը։ Չեմ կարծում, թե տարածաշրջանում ինչ-որ մեկը կողմ է սահմանների բռնի փոփոխությանը։

Մենք կողմ ենք, որ գործեն ցանկացած միջանցքներ, ցանկացած ուղիներով՝ առանց փոփոխելու պետությունների սահմանները։ Տվյալ միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է։ Բռնի կերպով, ռազմական ճանապարհով սահմանների փոփոխությունը կխախտի տարածաշրջանի կայունությունը, և դեռևս նման հեռանկար չի երևում»,- ասել է Իրանի դեսպանը, հավելելով, որ երկաթուղային ուղիների բացումը կնպաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջև կապերի ու համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին։

Հարևան Իրանը, կարծես, ավելի մտահոգված է ՀՀ տարածքների կորստի ու սահմանների փոփոխությամբ, քան Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած քաղաքական թիմը:

Մինչ, Փաշինյանը խորհուրդ է տալիս մեր հասարակությանը չվախենալ սահմանազատման աշխատանքներից, առանց բացատրելու, թե ինչո՞ւ է համաձայնություն տվել կայծակնային արագությամբ սահմանների որոշմանը, հարևան Իրանի պաշտոնյաները, այսպիսով, ահազանգում են, որ դեմ են սահմանների փոփոխությանը:
Տարբեր պետություններ սահմանազատման գործընթացը տասնամյակներով չեն իրականացնում, բայց Փաշինյանն, ուրեմն, տվել է խոստում, որ արագ կլուծի Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշգրտման խնդիրը:

Հենց դրանով է պայմանավորված Ադրբեջանի շտապողականությունը:
Իսկ հարևան Իրանը, փաստացի, խնդիր է տեսնում՝ եթե Հայաստանի սահմանները փոփվում են, դրանց վրա ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակ է տեղակայվում՝ դա լրջագույն խնդիր է:

Ով գիտե, թե ինչ կարող են թելադրել Թուրքիային ՆԱՏՕ-ականներն՝ ընդդեմ Իրանի...

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը