«Ասում են՝ իրանցի գեներալներն ավանտյուրիստին պատին են դեմ տվել». Վահե Դավթյան

«Ասում են՝ իրանցի գեներալներն ավանտյուրիստին պատին են դեմ տվել». Վահե Դավթյան

Քաղաքական Ipress 2021-05-23 23:13:00 2307
iranci-genrlner_OVU0F.jpg

iPress.am-«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ մոսկովյան աղբյուրների՝ օրերս Երևան էին ժամանել Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի 10 գեներալներ: Ասում են՝ ավանտյուրիստին պատին են դեմ տվել՝ պահանջելով դադարեցնել սահմանային սիրավեպը Ապշերոնի սուլթանի հետ: Այլապես ստիպված կլինեն ռազմական միջամտության անցնել:

Այլևս պարզ է, որ ամենատեսանելի ապագայում Իրանը բարձրացնելու է սեփական դերակատարումը Հարավային Կովկասում՝ հակակշիռ ստեղծելով թուրք-ադրբեջանական տանդեմին: Պարզ է նաև, որ այս կոնֆիգուրացիայում Իրանը միայնակ չէ: Ռուսաստանի ու Չինաստանի հետ խորքային համագործակցության համակարգի ձևավորումը, Հնդկաստանի հետ Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքի հարցում շահերի համընկումը թույլ է տալիս խոսել սեփական ռազմավարական ռեսուրսն օրեցօր ավելացնող նոր աշխարհաքաղաքական բևեռի ձևվորման մասին:

Հատկանշական է, որ վերջինս ունակ է տարանջատել իր ներսում առկա հակասությունները՝ համագործակցության հիմքում դնելով համընկնող շահերը: Որոշ արաբական երկրների միացումն այս բևեռին ևս իրատեսական է: Այս բևեռին հակադրվելու է ԱՄՆ-Թուրքիա-Իսրայել եռանկյունին՝ փորձելով լոկալ հակամարտությունների գեներացման ճանապարհով (առավելապես Կենտրոնական Ասիայում, ինչի փորձերն արդեն արվում են) սնանկացնել ռուս-չինական Եվրասիայի կոնցեպտը՝ այն փոխարինելով անգլոսաքսոնական heartland-Եվրասիայով: Ակնհայտ է Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի աշխարհաքաղաքական կողմնորոշումը:

Ուստի, հունիսի 20-ի ընտրությունները ունեն խորը աշխարհաքաղաքական իմաստ ու նպատակադրում: Անթույլատրելի է դրանք գնահատել զուտ ներքաղաքական-ժողովրդավարական հարացույցի շրջանակներում»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը