Իրանցի գեներալի կոշտ հայտարարությունը

Իրանցի գեներալի կոշտ հայտարարությունը

Միջազգային Ipress 2020-11-07 16:42:00 879
iranci-general_fy4uI.jpg

1in.am

 

«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի»,- հայտարարել է Իրանի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին:

Իրանցի գեներալը կրկնել է այն, ինչ Թեհրանն ասում է տևական ժամանակ՝ իր հյուսիսային սահմանի անվտանգության առնչությամբ:

Հայտնի է, որ Իրանը մեծ ծավալի զորք և սպառազինություն է մոտեցրել սահմանին: Այդ հանգամանքը խոսում է այն մասին, որ Թեհրանը զգում է իսկապես լուրջ վտանգներ, որոնք ամենևին չեն առնչվում լոկ սեփական սահմանները Արաքսից այն կողմ ծավալված պատերազմի հնարավոր ազդեցությունից պաշտպանելու խնդրին:

Այն ռազմուժը, որ կենտրոնացրել է Իրանը հյուսիսում, իր ծավալով խոսում է այն մասին, որ Իրանը դիտարկում է լուծելու առավել լուրջ ռազմական և ռազմաքաղաքական խնդիրներ: Եվ դրա մասին է վկայում նաև Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հեյդարիի հայտարարությունը: Նա խոսում է այն մասին, որ ոչ մի ուժ չի կարող փոխել ռեգիոնալ աշխարհագրությունը, ինչը հարց է առաջացնում, թե ռեգիոնալ աշխարհագրության և աշխարհաքաղաքականության ինչ փոփոխության մասին է խոսում, կամ ի՞նչ փոփոխության տագնապներ է տածում Իրանը:

Առավել ևս, որ Թուրքիայի սանձազերծած ահաբեկչական պատերազմն արդեն իսկ բերել է աշխարհագրության որոշակի փոփոխության՝ այն իմաստով, որ ադրբեջանական զինուժն ու ահաբեկիչները, որոշակի առաջխաղացում ունենալով Արցախի հարավում, փաստացի բերել են փոփոխության, որը, ի դեպ, զգալի է նաև Իրանի համար: Չէ՞ որ խոսքը Իրանի սահմանին տեղի ունեցող փոփոխության մասին է:

Միևնույն ժամանակ, առերևույթ հակասության մեջ են «ադրբեջանական տարածքները վերադարձնելու» մասին իրանյան քաղաքական և հոգևոր ղեկավարության հայտարարությունները ռեգիոնալ աշխարհաքաղաքականության և աշխարհագրության փոփոխություն թույլ չտալու մասին գեներալ Հեյդարիի հայտարարության հետ: Մի կողմից, իհարկե, խոսք կարող է լինել այն մասին, որ քաղաքական կամ հոգևոր թևի ներկայացուցիչները, դիվանագիտական նկատառումից ելնելով, անում են հայտարարություններ, որոնք սուր չեն ընկալվի Բաքվում և չեն հակադրի Իրանի ադրբեջանական հանրությանը, առավել ևս շիա հանրությանը: Մյուս կողմից կարող է առաջանալ հարց՝ արդյո՞ք իրանյան ռազմական շրջանակները անթույլատրելի են համարում Արցախի հարավում ադրբեջանական, իրականում թուրք-ահաբեկչական առաջխաղացումը, և այդ իմաստով Իրանում կա՞ զինվորականության և քաղաքական-հոգևորական ղեկավարության տեսակետների սկզբունքային տարբերություն:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը