Ինքը մարտի դաշտում չի մահացել, հիվանդանոցում է, որ չի պայքարել․ 20-ամյա Հայկը զոհվել է պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ

Ինքը մարտի դաշտում չի մահացել, հիվանդանոցում է, որ չի պայքարել․ 20-ամյա Հայկը զոհվել է պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ

Հասարակական Ipress 2021-04-03 22:06:00 768
nti_5WcwE.jpg

iPress.am-Հրետանու հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանը ծառայում էր Շամշադինում, մասնակցել էր 2020թ. հուլիսի տավուշյան մարտերին ու մարտական հերթապահության համար մեդալ ստացել։

«Հուլիսյան դեպքերից հետո, երբ նորից սկսեցին դիրքեր գնալ, անհանգստանում էի, ասում էի՝ երբ պետք է երկու շաբաթն անցնի, ասում էր՝ որ շրջվում ես, նայում ես, գյուղը հանգիստ քնում ու վեր է կենում, այդքան մարդ հանգիստ են քո հույսով, բա դրանից լավ զգացողություն կա՞»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Հայկն իր տեղը չէր գտնում։ Մոր հետ խոսելիս միանգամից առաջնագծում ծառայող ընկերների մասին էր հարցնում։ Հայկին ռազմաճակատ տարան հոկտեմբերի 14-ին։ Մեկնելուց առաջ նա ընտանիքին խնդրեց իրեն ուղարկել լուսարձակիչ սարք, տաք շորեր, և դանակ՝ իբրև թե պահածոները բացելու համար։

 «Հետո իմացանք, որ այդ դանակն ինքն ուրիշ բանի համար էր ուզում՝ որպես վերջին միջոց, որ գերի չընկնի։ Ինքը համարում էր, որ եթե զինվոր է, ձեռքին զենք կա, ինքն իրավունք չունի գերի ընկնելու»,-պատմեց Հայկի մայրը։

Քրոջ հետ խոսելիս Հայկը պարծեցել է՝ գիտե՞ս, թե քանի թուրքի անուն է գրվել քարին իմ ձեռքով։ Բայց միաժամանակ Հայկին զայրացնում էին հատկապես չարդարացված նահանջի հրամանները։

«Ասում էի՝ էստեղ ասում են, որ տակտիկական նահանջ են տալիս, ասեց՝ մամ, դո՞ւ էլ ես էդքան միամիտ։ Տակտիկական նահանջի ժամանակ ռազմավարություն են ունենում, տակտիկան ուրիշ է լինում, մենք հետո պետք է շրջապատենք, փակենք, բայց մենք չենք անում, անընդհատ հետ ենք գնում։ Կյանքում սենց ամոթ չեմ զգացել։ Չեմ ուզում՝ աչքիս առաջ Ղարաբաղը կորցնենք»,- որդու հետ խոսակցությունը հիշեց Աննա Մկրտչյանը։

20-ամյա Հայկը շատ երազանքներ ուներ։ «Լիվերպուլի» խաղին ներկա գտնվելու երազանքով՝ Հայկը մարտի վերջին օրերին սիրելի ակումբի համազգեստով էր։ Նաև ցանկանում էր գիրք գրել։

«Իր կարդացած բազմաթիվ գրքերից ու ֆիլմերից Հայկն իր համար իդեալական ասպետի կերպար էր կերտել։ Իր սիրելի հերոսները զոհվում էին հենց պատերազմի ժամանակ, բայց ինքը նրանցով հիանում էր, որովհետև իրենք անվախ են եղել ու ինքն էլ է այդպես եղել»,- նշեց Հայկի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը։

Հայկի համար պատերազմն ընդհատվեց իր 20-ամյակից երկու օր առաջ՝ հոկտեմբերի 29-ին․ նա վիրավորվեց Բայրաքթարի հարվածից։

«Ինքը նկատել է լույսը, անգամ տղաներին զգուշացրել է ու արագ վազել է, բայց չի հասցրել․․․»,- ասաց Հայկի մայրը։

Հայկը հիվանդանոցում ապրելու համար պայքարեց 12 օր։ Հայկն այդպես էլ գիտակցության չգալով մահացավ նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ։

«Ես կարծում եմ, որ ինքը հետ է եկել պատերազմից, որովհետև ինքը մարտի դաշտում չի զոհվել։ Ինքը հիվանդանոցում է, որ չի պայքարել, հանձնվել է, բայց ինքը դուրս ա եկել կռվի դաշտից ու շատ պատվով է դուրս եկել»,- ավելացրեց Հայկի քույրը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն