Ան-26-ի կործանման հետևանքով մահացել է ուկրաինացի պատգամավորի որդին

Ան-26-ի կործանման հետևանքով մահացել է ուկրաինացի պատգամավորի որդին

Միջազգային Ipress 2020-09-26 22:47:00 378
ppl_0dkmD.jpg

Խարկովի մարզում Ան– 26-ի կործանման հետևանքով մահացել է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունից քաղաքային խորհրդի պատգամավոր Վադիմ Օլաբինի որդին։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

«Ինքնաթիռի կործանման զոհ է դարձել Նիկոլաևի մարզային խորհրդի պատգամավոր Վադիմ Օլաբինի որդի ՝ Վլադիմիր Օլաբինը, որը Խարկովի օդային ուժերի ազգային համալսարանի կուրսանտ էր և գտնվում էր օդանավում», – նշված է կուսակցության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

 

Տեսագրությունում երևում են Ան-26–ի թռիչքի վերջին վայրկյաններն ու պայթյունը։

 

Սեպտեմբերի 25-ի երեկոյան Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ ընկել է Չուգուև քաղաքի մերձակայքում։ Օդանավում 27 մարդ է եղել` 20 կուրսանտ և անձնակազմի 7 անդամ։ Նրանցից 25-ը տեղում մահացել են, կուրսանտներից 2-ը կարողացել են դուրս թռչել ինքնաթիռից, բայց մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Կուրսանտներից մեկն էլ փրկվել է, քանի որ ողբերգության օրը նրան թույլ չեն տվել թռչել։

Ուկրաինայում սգո օր է հայտարարվել։


 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը