Ինչո՞ւ Միքայել Մինասյանը թիրախավորեց Արարատ Միրզոյանին. Արտակ Գալստյան

Ինչո՞ւ Միքայել Մինասյանը թիրախավորեց Արարատ Միրզոյանին. Արտակ Գալստյան

Հասարակական Ipress 2021-01-17 11:55:00 1026
hf_VrVjC.jpg

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ի՞ՆՉՈՒ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԹԻՐԱԽԱՎՈՐԵՑ ՀԵՆՑ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԵՎ Ի՞ՆՉՈՒ ՀԵՆՑ ԱՅՍՕՐ

Ես բազմիցս նշել եմ, որ 2018թ-ի հեղափոխությունը դա բեմականացում էր, Սերժը ուղակի իշխանությունը հանձնեց Նիկոլին, որպեսզի վերջինս հանձնի Արցախը և կրկին իշխանությունը փոխանցի նախկիններին:

Տրամաբանական է, որ այս գործարքի մասին գիտեին եզակիները և ժողովուրդը, այդ թվում նաև ես անկեղծ համոզված էինք, որ իրոք պայքարել և հաղթել ենք:

Այժմ հեղափոխությունից երեք տարի անց արդեն իսկ ակնհայտ են վերը շարադրված վարկածի ապացույցները ՝ Արցախը հանձնված է, նախկինները վայելում են իրենց թալանածը և կյանքը, նրանք 90 տոկոս զբաղեցնում են պետական պաշտոններ:
Նիկոլին մնացել է իրականացնել իր առաքելության վերջին արարը և իշխանությունը փոխանցել նախկիններին, կապ չունի թե այդ նախկինը ում դեմքով կլինի, կարևորը որ վայելի նախկինների անվերապահ վստահությունը և ամբողջովին լինի նրանց պրոյեկտը:
Ուշագրավն այն է, որ նախկինների այդ պրոյեկտի անունը բազմիցս տվել է Նիկոլ Փաշինյանը հեղափոխության և դրան հաջորդող գործնթացների ժամանակ, ըստ Նիկոլ Փաշինյանի այդ պրոյեկտի անունը Էդմոն Մարուքյան է:

Եվ իրոք, հենց այս պահին իշխանության կուլիսներում ակտիվ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նրա փոխարեն Էդմոն Մարուքյանին ՀՀ Վարչապետ ընտրելու հարցը: Ի դեպ և էդմոն Մարուքյանը և նրա թիմակիցները արդեն իսկ բացահայտ հայտարարում են դրա մասին:

Թվում է թե 2018թ-ի Սերժ+Նիկոլ տանդեմի <<Արցախի հանձնում>> թատերական ներկայացման վերջին արարի իրականացմանը այլևս ոչինչ չի խանգարում:
17+ կուսակցությունները իրենց դերը փայլուն կատարում են, իրենց վերադարձով և սպասվող հաշվեհարդարով ահաբեկում են ժողովրդին որքան կարողանում են, դա նրանց մոտ ստացվում է և տրամաբանորեն Էդմոն Մարուքյանը այս պահին դառնում է ժողովրդի համար չարյաց փոքրագույնը, որն էլ քիչ թե շատ հասարակության մոտ ընդունելի է դարձնում Նիկոլի հրաժարականից հետո, Իմ Քայլի կողմից Էդմոն Մարուքյանին Վարչապետ ընտրելը:

Ամեն ինչ հարթ կգնար, եթե չլիներ Արարատ Միրզոյանը, մարդ որը դեմ է եղել Արցախի հանձնմանը, վիճաբանել է Նիկոլի հետ և Նիկոլից հետո երկրորդ վարկանիշ ունեցող անձն է Իմ Քայլը դաշինքում:

Հենց այդ պատճառով էլ Իմ Քայլականների ճնշող մեծամասնությունը, ովքեր տեղյակ չեն եղել Նիկոլ+Սերժ <<Արցախի հանձնում>> պայմանավորվածությունից, այսօր Նիկոլի հրաժարականի դեպքում Վարչապետի պաշտոնին տեսնում են Արարատ Միրզոյանին:
Նիկոլ Փաշինյանը բնականաբար չի կարողանում բացատրել նրանց, որ իշխանության հետ հանձնումը նախկիններին՝ Էդմոն Մարուքյանի դեմքով, պայմանավորված է եղել դեռևս 2018-ին և չի էլ կարողանում Էդմոն Մարուքյանի լոբինգը կատարել անձամբ, դա նույնն է, որ բացահայտի իր թիմակիցներին իր և Սերժի 2018թ-ի բոլոր պայմանավորվածությունները:
Այս պարագայում մնում է միայն մի քայլ, չեզոքացնել Էդմոն Մարուքյանի այլընտրանքին՝ Արարատ Միրզոյանին:

Արարատ Միրզոյանի չեզոքացման առաջին չհաջողված փորձը տեղի ունեցավ Նոյեմբերի 10-ին, բայց վերջինս չսպանվեց և մնաց կենդանի:

Երկրորդ անգամ այդ ճանապարհով Արարատ Միրզոյանին չեզոքացնելը արդեն հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Հստակ հասկանալով սա, Սերժ+ Նիկոլը ընտրել են Արարատ Միրզոյանին, որպես Էդմոն Մարուքյանի այլնտրանք չեզոքացնելու երկրորդ ՝ վարկաբեկման տարբերակը և այստեղ կրկին խոհանոցից փայլեց Միքայել Մինասյանը, հրապարակելով հերթական փաստաթղթերը թե իբր Արարատ Միրզոյանը հավաքագրված է թուրքական հատուկ ծառայությունների կողմից:

Ի դեպ ուշագրավ է, որ Միքայել Մինասյանը այս բացահայտումը կատարեց, Նիկոլի և Իմ Քայլի երեկվա հանդիպումից հետո, երբ դրա արդյունքներով պարզ դարձավ, որ ԻՄ Քայլը Նիկոլի հրաժարականից հետո ունի իր վարչապետի թեկնածուին և դա Արարատ Միրզոյանն է:
Սպասենք դեպքերի զարգացումներին:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը