ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրականում ինչու Արգիշտի Քյարամյանն անակնկալ հեռացվեց պաշտոնից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրականում ինչու Արգիշտի Քյարամյանն անակնկալ հեռացվեց պաշտոնից

Քաղաքական Ipress 2020-10-08 13:52:00 15789
qyaramyan-argishti-aac_28jAt.jpg

Armlur.am

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվեց աշխատանքից: Ավելին, նրա փոխարեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, արդեն նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար:

Որշոման մեջ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի.

Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»:

Ինչու հենց հիմա ՀՀ վարչապետը նման որոշում կայացրեց, երբ Արցախում պատերազմը դեռ ընթանում է: Այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման որոշման համար մի քանի պատճառներ են շրջանառվում: Նախ այսօր առավոտյան Փաշինյանը հայտնեց Ստեփանակերտի բնակչի ձերբակալվելու մասին, որը զինվորներին համոզել եւ նույնիսկ հրամայել է որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե ըստ  իր հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում:

Չի բացառվում, որ Փաշինյանի որոշումը կարող է դրա պատճառ լինել. ի վերջո ստացվում է, որ այդ բացահայտումը եղել է միայն Փաշինյանի հանձնարարությումից հետո, այսինքն՝ ստացվում է՝ Արգիշտի Քյարամյանն իր տեղում չի եղել: Մյուս կողմից էլ տեղեկություններ են շրջանառվում, թե այս որոշումը ռուսական կողմի պահանջն է եղել եւ առաջիկայում այլ ազատումներ կլինեն, քանի որ պահանջ է եղել՝ Քյարամյանին եւ սորոսական համարվող մյուս անձանց հեռացնել պաշտոններից: Սակայն նկատենք, որ Արգիշտի Քյարամյանն ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի հավատարիմ անձանցից է:

Հավելենք, որ Արգիշտի Քյարամյանն իր պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հունիսի 8-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը