Ինչու մարդիկ չեն հետևում անվտանգության նորմերին.մանրամասնում է Փաշինյանը.Տեսանյութ

Ինչու մարդիկ չեն հետևում անվտանգության նորմերին.մանրամասնում է Փաշինյանը.Տեսանյութ

Քաղաքական Ipress 2020-06-03 19:40:00 318
yn_nkeqw.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո հայտնեց, որ հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված վիճակը շարունակում է լարված մնալ։

«Վերջին օրերի թվաբանությունը որևէ ձևով ինձ համար հասկանալի չէր։ Պատճառների մասին պետական մարմինների զեկույցներն ինձ չէին բավարարում, ինչի համար էլ դիմեցի մարդկանց, որ Facebook–ով ինձ ուղարկեն հակահամաճարակային կանոնների խախտման մասին լուսանկարներ։ Դրանց միջոցով բացահայտվեց հրեշավոր իրականություն»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` գործ ունենք հակահամաճարակային կանոնների ապակենտրոն չպահպանման հետ։ Վարչապետը նշեց, որ անփույթ վերաբերմունքի պատճառն այն է, որ մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին, և դա ազդում է մարդկանց ենթագիտակցության վրա։

Փաշինյանը հայտնեց` 2020–ի առաջին վեց ամիսներին 357–ով ավելի քիչ մահվան դեպքեր են գրանցվել, քան նախորդ տարի։

Նա նշեց նաև, որ ամեն օր նման լուսանկարներ է տեղադրելու իր ֆեյսբուքյան էջում և քաղաքացիներին հորդորեց շարունակել մասնակցել հանրային վերահսկողության ֆլեշմոբին։

Հիշեցնենք` վարչապետը երեկ Facebook–ի իր էջում անդրադարձել էր համավարակի այս օրերին ՀՀ քաղաքացիների դրսևորած ոչ պատասխանատու վարքագծից և դիմել էր ՀՀ քաղաքացիներին՝ խնդրելով հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել և ուղարկել Facebook-ի իր էջին, հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշել խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Գրառմանն անմիջապես արձագանքել էին օգտատերերը՝  վարչապետին ուղարկելով պարետի պահանջների խախտման դեպքերն արձանագրող տարբեր լուսանկարներ։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի։



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը