Ինչու են ականապատ դաշտերի քարտեզները փոխանցվում գերիների դիմաց

Ինչու են ականապատ դաշտերի քարտեզները փոխանցվում գերիների դիմաց

Հասարակական Ipress 2021-07-06 23:39:00 672
bcf_Zj-k1.jpg

Հուլիսի 3-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ Հայաստան վերադարձան Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։

Հատկանշական է, որ հայ այս ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած, քանի որ գերեվարվել էին անցյալ տարվա նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Ադրբեջանական կողմն ամիսներ շարունակ այս տղաներին համարում էր ահաբեկիչներ և ոչ գերիներ, պնդում, որ չունեն Ադրբեջանում գերիներ, դատական գործընթաց սկսելով այս զինծառայողների նկատմամբ: Սակայն անակնկալ կերպով հուլիսի 2-ին նրանցից ոմանք Բաքվում կես տարվա ազատազրկման դատապարտվեցին՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար՝ արդարացվելով առաջադրված մի շարք այլ հոդվածներով:

Ռուստամ Մուրադովը գերիների վերադարձից հետո նշել էր. «Շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու շուրջ աշխատանքը՝ անձամբ իմ կողմից ադրբեջանական կողմին փոխանցվել են երկու շրջանների ականապատ տարածքների քարտեզները, որոնք կազմվել էին հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության ընթացքում:

Իր հերթին՝ Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիներին, որոնք տեղափոխվել են Երևան Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ինքնաթիռով: Ռուսական կողմը հետագայում ևս կշարունակի աշխատանքը հրադադարի ապահովման եռակողմ համաձայնագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ»:

Սակայն հետաքրքրականն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում որևէ խոսք չկա այն մասին, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանին փոխանցի ականապատ դաշտերի քարտեզներ:

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետում ասվում է. «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում», ինչը ենթադրում է, որ առանց նախապայմանների ռազմագերիները պետք է վերադարձվեին, ինչը Ադրբեջանն անում է ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: ՀՀ Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում՝ Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

168.am-ը փորձեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվել, թե ինչո՞ւ է հայկական կողմը բարի կամք դրսևորել, արդյո՞ք նոյեմբերյան հայտարարությունը նման փոխանակում նախատեսում է, և ապագայում ո՞ր տարածքների քարտեզներն է պատրաստվում փոխանցել հայկական կողմն ու ինչո՞ւ, սակայն մեր զանգերը, ինչպես միշտ, մնացին անպատասխան:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ի սկզբանե համարել է, որ ադրբեջանական կողմը պետք է վերադարձներ բոլոր ռազմագերիներին, և հասկանալի չէր՝ ինչո՞ւ էր ձգձգում գործընթացը:

«Այդ մասով կարող ենք ենթադրություններ անել, որը չեմ ցանկանում»,- ասաց նա:

Ըստ նրա, նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում էր միայն գերիների փոխանակում և հումանիտար գործընթաց, որը կհաստատի խաղաղություն ռեգիոնում և հնարավոր կդարձնի ապաշրջափակումը:

Տարասովը հիշեցրեց, որ բացի այն անձանցից, որոնք գերիներ են, և Ադրբեջանը որևէ տվյալ չի տրամադրում, Խծաբերդից գերի ընկած զինծառայողներին Ադրբեջանը չէր պատրաստվում վերադարձնել հայկական կողմին, այդ մասին եղել են հրապարակային անդրադարձեր նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի մակարդակով: Փաստորեն, նրա խոսքով, որոշում է կայացվել ազատ արձակել հետպատերազմյան գերիներին քարտեզների դիմաց, որը նախատեսված չէր, սակայն պատերազմից հետո գերիներ ևս նախատեսված չէին, նոյեմբերի 9-ի հայտարարությունն էլ, ասվում էր, որ վերաբերում է պատերազմի ընթացքում գերեվարված անձանց, և հետպատերազմյան գերիների հարցը բարդ իրավիճակ էր:

Այսինքն, Տարասովի խոսքով, պատերազմը, հետպատերազմյան իրավիճակը անկանխատեսելի է, և դժվար է պատկերացնել, որ գծված սցենարով կարող է առաջ գնալ կարգավորումը:

«Սակայն հայկական կողմը նշում է, որ բարի կամք է դրսևորել: Նախընտրելի է, որ չլինեին նախապայմաններ, և ժամ առաջ հաստատվեր խաղաղություն տարածաշրջանում, թեև հասկանում ենք, որ դա շուտ ձեռք չի բերվելու, քանի որ խնդիրները շատ են, պատերազմի հիշողությունները ևս թարմ են, կան քաղաքական տարաձայնություններ և դժվար առաջընթաց: Կողմերից մեկը շարունակում է ուժի դիրքերից հանդես գալ, սա ևս խնդիր է»,- ասաց Տարասովը:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներ չկան, թե պատերազմի ընթացքում և հետո քանի զինծառայող է գերեվարվել Ադրբեջանի կողմից, խոսք էր գնում շուրջ 200 ռազմագերու մասին: Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն