Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլին. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլին. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Հասարակական Ipress 2022-03-23 19:56:00 2805
surenyan_7axOr.jpg

Հայաստանի Հանրապետությունում ապրիլին օդի ջերմաստիճանը, նախնական տվյալներով, կանխատեսվում է, որ կլինի կլիմայական նորմայից 1-ից 2 աստիճանով բարձր, տեղումների քանակը կլինի նորմային մոտ և մի փոքր պակաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Անդրադառնալով վերջին շաբաթում մեր հանրապետությունում դիտված եղանակակլիմայական պայմաններին՝ մասնագետը նշեց, որ չնայած դրանք կանխատեսված էին, բայց, այնուամենայնիվ, դրանք մասնագետներին անակնկալի են բերել: «Այն, ինչ մենք ունեցանք, աննախադեպ էր մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում:

Տարվա այս ժամանակահատվածում՝ մարտի կեսերին, հանրապետության տարածքում և, հատկապես, Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում, որոնք համարվում են մեր հանրապետության ամենատաք հատվածները, մենք երկու օրում ունեցանք բնակավայրեր, որտեղ ձյան ծածկը հասավ մինչև մեկ մետրի, իսկ հանրապետության լեռնային գոտիներում դիտված աննախադեպ բուքը առանձին հատվածներում առաջացրեց վեց մետրի հասնող ձյան կուտակումներ»,- նշեց Գագիկ Սուրենյանը:

Նա շեշտեց, որ մարտի երրորդ տասնօրյակում նման եղանակակլիմայական պայմանները աննախադեպ էին ողջ օդերևութաբանական պատմության մեջ: Եվ հավելեց, որ առատ ձյան առկայությունը դրական մեծ ազդեցություն կթողնի գյուղատնտեսության, ջրամբարների և գետերում կայուն հոսքի ձևավորման վրա: Մասնագետը մանրամասնեց, որ եղանակային նման իրավիճակը հիմնականում պայմանավորված էր Արևմտյան Սիբիրից եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների և, մյուս կողմից, Միջերկրական ծովից եկող արևադարձային խոնավ տաք օդային հոսանքների բախմամբ: Դրանք բախվել են հենց մեր հանրապետության տարածքում և առաջացրել հզոր մթնոլորտային ճակատ ,ինչի հետևանքով դիտվեցին նման ինտենսիվության առատ ձյան տեղումներ:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն