Ինչպես ստանալ Ձեր մահացած տատի-պապի ԽՍՀՄ տարիներին դրած ավանդների փոխհատուցումը

Ինչպես ստանալ Ձեր մահացած տատի-պապի ԽՍՀՄ տարիներին դրած ավանդների փոխհատուցումը

Հասարակական Ipress 2021-07-12 23:53:00 1116
gumar_Eq5am.jpg

iPress.am- Արդյոք հնարավոր է ստանալ մահացած հոր/մոր, պապի/տատի, ամուսնու/կնոջ անունով ներդրված ավանդը, թե ոչ: Նախ նշենք, որ Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն անձիք, ովքեր

-Ծնվել են մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ -Մասնակցել են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին

-Ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձիք: Ցավոք, այստեղ թվարկված չափորոշիչներին համապատասխանող շատ ավանդատուներ, մահացել են՝ չհասցնելով ետ ստանալով իրենց ավանդների փոխհատուցումը: Մահացած ավանդատուի ներդրած դրամական միջոցների հարցը օրենքը կարգավորում է հետևյալ կերպ.

Ըստ Կառավարության համապատասխան որոշման՝ եթե վերևում նշված չափորոշիչներին համապատասխանող ավանադատուն մահացել է, ապա նրա անունով ներդրված ավանդը, որը ներդրվել է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, կարող է ստանալ նրա կողակիցը:

Բայց նշենք, որ այս դեպքում հնարավոր է ստանալ ավանդը ոչ թե ամբողջությամբ, այլ 50 տոկոսի չափով: Այսինքն՝ օրենքը համատեղ կյանքի ընթացքում դրված ավանդը համարում է ամուսինների համատեղ ձեռք բերած սեփականություն: Ավանդի փոխհատուցումը ստանալու համար անհրաժեշտ է, որ ավանդատուները հաշվառվեն սոցիալական աջակցության տարածքային կենտրոններում:

Մյուս բոլոր դեպքերում՝ ավանդի փոխհատուցում ստանալու իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, որը չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության կազմի մեջ: Ստացվում է, որ հոր/մոր կամ տատի/պապի անվամբ ներդրված ավանդի դիմաց տրվող փոխհատուցման գումարը չի կարող ստանալ նրա որդին կամ ասենք՝ թոռը: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը