Հրաժարվել էին լքել գյուղը. ինչպես են ճանաչել սպանված հայտնաբերված երեք հադրութցիներին

Հրաժարվել էին լքել գյուղը. ինչպես են ճանաչել սպանված հայտնաբերված երեք հադրութցիներին

Հասարակական Ipress 2021-01-23 20:35:00 5373
gff_hEMLA.jpg

Երեկ` հունվարի 22-ին, որոնողական աշխատանքների արդյունքում իրենց տան բակերում սպանված հայտնաբերված երեք քաղաքացիներն էլ հրաժարվել էին լքել իրենց տունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը:

Երեկ հայտնաբերվել էր Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ 55-ամյա Սերժիկ Ավագյանի, 80-ամյա Յուրիկ Առուշանյանի և Դրախտիկ գյուղի բնակիչ` 50-ամյա Մարինե Հայրապետյանի դիերը։

«Երեք դիերն էլ անճանաչելի են եղել։ Սերժիկ Ավագյանին ճանաչել են զինվորական հին համազգեստից, որը սովորաբար կրում էր, Յուրիկ Առուշանյանին`վերնահագուստից, իսկ Մարինե Հայրապետյանն առաջին կարգի հաշմադամ էր` սայլակից են հասկացել, որ նա է։ Սակայն ԴՆԹ փորձաքննություն էլ կիրականացվի»,–ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով` վերոհիշյալ երեք անձինք էլ պնդել են, որ իրենց տունը լքել չեն պատրաստվում և ընտանիքի անդամների հորդորին չեն ենթարկվել։ Օրինակ` Սերժիկ Ավագյանի ընտանիքը Գյումրի է տեղափոխվել այդ օրերին, սակայն ինքը հրաժարվել է դուրս գալ տնից։ 80-ամյա Յուրիկ Առուշանյանը քրոջ հետ էր բնակվում, և նա նույնպես չի համաձայնել դուրս գալ գյուղից:

Նշենք, որ սպանված հայտնաբերված 3 քաղաքացին համարվում էին անհետ կորած։ 

Հիշեցնենք` Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ երեկ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել են 1 զոհված զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ։

Զոհված զինծառայողի ինքնությունը հայտնի չէ:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը