5 հոգի հոսպիտալացվել է, մի քանիսը հազում են.ինչպե՞ս է կորոնավիրուսը ներթափանցել տուն ինտերնատ

5 հոգի հոսպիտալացվել է, մի քանիսը հազում են.ինչպե՞ս է կորոնավիրուսը ներթափանցել տուն ինտերնատ

Հասարակական Ipress 2020-05-16 21:11:00 2775
kl_3IIdI.jpg

Դեռ պարզ չէ, թե ոչրտեղից է կորոնավիրուսը ներթափանցել Նորքի տուն ինտերնատ, քանի որ այնտեղ փետրվարի 27-ից խիստ կարանտին է պահպանվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիլական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Ոչ ոք դուրս ու ներս չի արել ինտերնատից, նույնիսկ աշխատակիցներն են մնացել, մի բացառություն ենք ունեցել, որ տարեցներից մեկը 3 շաբաթ առաջ բուժման նպատակով տեղափոխվել է Էրեբունիի հիվանդանոց, վերադարձել է այնտեղից եւ թեստավորվել, սակայն նրա թեստը բացասական է եղել: Միակ մուտք ու ելքի դեպքը սա է եղել:

Պետք է նաեւ հաշվի առնենք, որ ինտերնատը շատ մոտ է գտնվում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին,գրեթե 50 մետր հեռավարության վրա»,- ասաց նա:

Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին թեստավորել են 70 հոգու,  41-ի թեստի պատասխանը դրական է եղել:

«Այս պահին 5 հոգու արդեն հոսպիտալացրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, մյուսներին մեկուսացրել ենք, մինչեւ հասկանանք` ոնց է զարգանում: Հոսպիտալացվածներից 3-ը սիմպտոմներ չունեն, հիմնականում վարակվածները սիմպտոմներ չունեն, մի քանիսը հազում են»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 տարեցների ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը