Ինչպես լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը․ Էդմոն Մարուքյան

Ինչպես լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը․ Էդմոն Մարուքյան

Հասարակական Ipress 2021-01-06 17:58:00 777
cnn_t0QDi.jpg

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ինչպես կարելի է լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը։

Նա մասնավորապես գրել է․

«Ինչպես լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը

Ինձ հաճախ հարցնում են, թե ես ինչ քայլեր կձեռնարկեի, եթե ստեղծված իրավիճակում լինեի Հայաստանի բանակցողը, մասնավորապես՝ ինչպես կբանակցեի Շուռնուխի և Որոտանի տարածքները չհանձնելու հարցով։

Պատասխանեմ.
Ներկայացվածը նույն «Google»-ի քարտեզով Երասխի հատվածն է՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Այդ քարտեզի համաձայն էլ՝ Սևակավանի մոտ տարիներ շարունակ տեղակայված են ադրբեջանական մարտական դիրքեր՝ 1.5-2կմ ներս դեպի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։

Եվ այս մասին տեղյակ լինելով՝ հայկական կողմը երբեք չի պահանջել Ադրբեջանից այդ մի քանի կմ-ը ետ քաշվել ու դուրս գալ մեր տարածքից, իսկ կառուցված մարտական դիրքերը թողնել մեզ։

Այս պահին այս հարցով մեր հանդուրժողականության դիմաց ես, որպես երկրի վարչապետ, կպահանջեի հօգուտ մեզ փակել Շուռնուխի և Որոտանի տարածքների վեճը՝ ցույց տալով, թե դեռևս տարիներ առաջ որքան է ադրբեջանական կողմը առաջ եկել դեպի մեր տարածք ու իր մարտական դիրքերը դրել, նստել դեպի Սևակավան՝ ընդդեմ մեր մարտական հենակետերի։

Պետք է նկատի ունենալ, որ Շուռնուխում հանձնվող այն տարածքը, որը զբաղեցված է 12 տներով, անգամներով պակաս է քարտեզում ընդգծված տարածքից։ Այստեղ հրապարակված քարտեզում Ադրբեջանն ունի ամուր կառուցված դիրքեր, որոնք, համոզված եմ, կնախընտրեր պահպանել։

Իմ առաջարկը կլիներ մի կողմ դնել քարտեզները, որոնցից որևէ մեկի բացարձակ ճշգրտության վերաբերյալ չենք կարող վստահ լինել, և առաջնորդվել փոխզիջումային սկզբունքով, ինչպես օրինակ վերը նշեցի։

Սակայն իշխանությունն ընտրել է «ինչ ուզեն, պիտի տանք» սկզբունքը՝ առանց խորամուխ լինելու, թե բանակցային ինչ հնարավորություններ կան և կարող են լինել։

Այսպիսով ակնհայտ է, որ պարտության սիմվոլ վարչապետը չի կարողանում այս խնդիրները կարգավորել, իսկ եթե ձևը ցույց տալուց հետո էլ չի կարողանալու կարգավորել, նրան կրկին մնում է մեկ տարբերակ՝ մի կողմ քաշվել և թույլ տալ, որ մենք գանք կարգավորենք այդ խնդիրները»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը