Ինչ որոշումների մասին է հայտնել Պուտինը Փաշինյանին ու Քոչարյանին

Ինչ որոշումների մասին է հայտնել Պուտինը Փաշինյանին ու Քոչարյանին

Քաղաքական Ipress 2020-12-06 13:49:00 5934
timthumb-10_At9Cb.jpg

Lragir.am-ը գրում է. Հայաստանի բանակը ստացել է լրջագույն հարված, կորուստը մեծ է եւ այն վերականգնելու համար մեր ռեսուրսը չի կարող բավարար լինել, հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ բանակի վերականգնման հարցում չենք կարող ունենալ այլ գործընկեր, քան Ռուսաստանը, պետք է գտնել ՌԴ հետ ինտեգրացիայի խորացման նոր ձեւաչափեր, բանակը վերականգնելու համար:

Ի՞նչ ձեւաչափ է պատկերացնում Ռոբերտ Քոչարյանն ինքը, արդյոք «միութենական պետության» տրամաբանությամբ, որից հետո Ռուսաստանը հայկական բանակը կդիտարկի արդեն իր մի պայմանական «կորպուս», կամ Հարավային ռազմական օկրուգի մաս:

Ունի՞ նա այլ տարբերակներ կամ առաջարկներ, թե Հայաստանում ներքաղաքական դիմակայության համատեքստում հայտնում է իր պատրաստակամությունը ինտեգրացիայի ռուսական գաղափարներին ընդառաջելու հարցում:

Պուտինը ՀԱՊԿ ղեկավարներին կոչ է արել աջակցել Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղ կյանքի կարգավորման եւ որոշումների հետագա իրագործման համար: Իսկ թե ինչ որոշումների մասին է խոսքը, մնում է բաց: Ակնհայտորեն, խոսքը լոկ նոյեմբերի 9-ի թղթի վրա եղած որոշումների մասին չէ: Առավել եւս, որ եղած որոշումները Հայաստանն արդեն կատարել է, իսկ մնացյալն իրականացնելու գործում Հայաստանում ընդդիմադիր ուժերն արդեն հայտնել են իրենց անսասան պատրաստակամությունը:

Հետեւաբար կան այլ որոշումներ: Առավել եւս, որ մամուլում արդեն հրապարակումներ են եղել, թե նույնիսկ Փաշինյանի Իմ քայլը մեծամասնության շատ անդամներ մտավախություն ունեն, որ հաջորդ փուլում դրված է Հայաստան-Ռուսաստան միասնական պետության գաղափարը: Դա՞ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը ՌԴ հետ «ինտեգրացիայի նոր ձեւաչափերի տակ»: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը