Ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջև. ԲՀԿ-ի դեպքում ընտրակաշառքի վրա ծախսվել է հիմնականում մեկ մարդու փողեր. Փաշինյան

Ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջև. ԲՀԿ-ի դեպքում ընտրակաշառքի վրա ծախսվել է հիմնականում մեկ մարդու փողեր. Փաշինյան

Քաղաքական Ipress 2020-06-17 19:32:00 1830
yi_hE6A2.jpg

Շատ է խոսվում, թե բա ինչո՞ւ ՀՀԿ-ի թույլ տված ընտրակաշառքների դեպքերը նույնկերպ չեն բացահայտվում, ինչպես հիմա ԲՀԿ-ի դեպքում Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ ուզում եմ հիշեցնել, որ հեղափոխությունից հետո «Զիբիլիքսի» գործով դատավճիռ կա: Այո, ես կարող եմ համաձայնել, որ դա ողջ խորությամբ չի բացահայտվել, բայց դրա համար եղել են որոշակի պատճառներ: Եթե հավատանք քննությանը, եւ եթե վերագրվող հանցագործությունը ճիշտ է, ես վերլուծելով հասկանում եմ մի բան. Ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: ԲՀԿ-ի պարագայում ծախսվել է հիմնականում մեկ մարդու փողեր, եւ այդ փողերի ծախսման արդյունքում պետք է եղել հաշվետու լինել հետո, թե ինչպես ծախսվեց այդ փողերը: Իսկ ՀՀԿ-ի դեպքում ամեն մեկն իր կոռուպցիոն փողն է ծախսել, միայն ձայնն է հաշվեետու եղել՝ բերեցի այսքան ձայն, թե չբերեցի:

ՀՀԿ-ի  կոռուպցիոն համակարգի կառուցվածքն ուրիշ է եղել, ամեն մեկն իր գողացած փողն է ծախսել, հետեւաբար, փողային հաշվետվություն չի տվել»,-ասաց Փաշինյանը: Նա միաժամանակ ընդունելի համարեց այդ հարցադրումը. «Ես այդ քննադատությունն ընդունում եմ՝ բա ՀՀԿ-ի ընտրակաշառքի համակարգն ինչի՞ չի բացվում: Այո, մեր իրավապահների առաջ պետք է խնդիր դնել եւ այս գործի շրջանակներում  պետք  խորանալ այնքան, մինչեւ բոլորինն էլ բացահայտվի: Կոռուպցիան իր ամենավերջին «ղազագրով» պետք է այս հողից արմատախիլ անել եւ անելու ենք:

Ի դեպ, ՀՀԿ-ի ընտարկեղծիքների հետ կապված. մամուլում եղան հրապարակումներ, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի քրեական գործով կա դրվագ, որը բացահայտվում է, ենթադրում եմ՝ Միքայել Մինասյանի էդ հին համակարգից վերականգնված ֆայլերից, որտեղ երեւում է, թե ընտրակեղծիքների ինչպիսի համակարգեր են գործել էքզիթփոլերի ժամանակ»,-ասաց նա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը