Ինչ Պիտի անել հիմա. Վանո Սիրադղյան. Hraparak

Ինչ Պիտի անել հիմա. Վանո Սիրադղյան. Hraparak

Քաղաքական Ipress 2021-07-10 00:26:00 717
vano_yS4X0.jpg

Hraparak-ը գրում է. 1998 թ. հարցազրույցներից մեկում Վանո Սիրադեղյանն արել է ուշագրավ դատողություններ. «Պարտադիր է լուրջ օպոզիցիան: Համենայնդեպս, այն դեպքերի հա­մար, երբ որ ճգնաժամ կսկսվի երկրում, արտաքին, զուտ Ղարաբաղի հետ կապված …դրսի բարդությունները կանցինեն ներսին և հնարավոր է գա մի ժա­մանակ, երբ իշխանությունը չկարողանա կա­ռա­վարել երկիրը: Այդ դեպքի համար պատրաստի քաղաքական մի կառույց է պետք կամ քաղաքական կոալիցիա, քաղաքական մի մարմին, որն իր վրա կարող է վերցնել երկրի կառավարումը: Հիմա դժվար է ասել, երբ այդքան կուսակցությունները միմյանց չեն վստահում, ինչպես դա կստացվի:

Իհարկե, ինձ ասում են, որ ՀՀՇ-ին չեն վստահում: Ես էլ ասում եմ, որ ես էլ իրենց չեմ վստահում: Այդ անվստահության վրայով անցնելու համար մի հստակ մեխանիզմ կա. կուսակցությունները կամ անհատները պետք է ժողովրդի առջև պարտա­վո­րություններ ստանձնեն: Ստեղծեն մի ստվերային կաբինետ…պետք չէ մեկ անհատի վրա դնել հույսը, Դեմիրճյանը կլինի, Վազգեն Մանուկյանը, Սիրադեղյանը, չգիտեմ…Հայաստանի նման փոքր երկրում, մեծ պետությունների շահերի այս թատերաբեմում, մեծ տերությունների գաղտնի ծառայությունների ձեռքին քրքրված Հայաստանում մեկ քաղաքական դեմքը միշտ կարող է պարտվել, միշտ կարող են խեղդել մեկ դեմքին: Դրա համար կոլեկտիվ ջանք է պետք, ինչպես «Ղարաբաղ» կոմիտեի դեպքում էր»:

Հիրավի պետական գործչի դատողություններ: Թեպետ Վանո Սիրադեղյանը ՀՀՇ- ին պաշտպանելու դիրքերից է արտահայտվում, բայց զգացվում է, որ նա արդեն մտավախություն է ունեցել, որ այդ կառույցը ճշմարիտ ճանապարհից սկսել շեղվել… Ասում են, թե մի օր, գլխի ընկնելով, թե ինչ արատավոր բարքեր են ձևա­վոր­վում, և թե ինչ ծուռ ու առանց հիմքերի է կառուցվում հայոց պետականության շենքը՝ երրորդ հանրապետությունը, Վանո Սիրադեղյանը զայրացած, թե հիաս­թափ­ված դիմել է Լևոն Տեր-Պետրոսյանին, ասելով. «Ես քո ստեղծած պետությունը…»

Վանո Սիրադեղյանի այս դատողությունների նման դատողություններ, հնա­րավոր է, արվել և արվում է շատերի կողմից. քաղաքագետներ, կուսակցական գոր­ծիչներ՝ ինչպես դիլետանտ, այնպես էլ փորձառու: Բայց այս տրամաչափի պետա­կան գործչի, ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի, երրորդ հանրա­պետության ստեղծման ակունքներում կանգնած անձնավորության ասածն ավելին արժե:

Կարծես այս օրերի մասին է խոսում Սիրադեղյանը՝ 23 տարի առաջ: 
Հարգելի քաղաքական ուժեր, քաղաքական ու պետական (ակնկալիքով, որ այդ­պիսիք կգտնվեն) գործիչներ՝
• չե՞ք կարծում, որ, ըստ Վանո Սիրադեղյանի վար­կածի, Նիկոլ Փաշինյանին «խեղդել» են,
• կարո՞ղ եք հաղթահարել միմյանց նկատմամբ անվստահության անդունդը,
• ունա՞կ եք ստեղծել կոալիցիոն ստվերային կաբինետ,
 • պատրա՞ստ եք ժողովրդի առջև ստանձնել պարտավորություններ:
Եթե չեք կարող, ունակ չեք ու պատրաստ չեք, ապա ինքնալուծարվեք, որպեսզի ժողովուրդը զուր հույսեր չփայփայի:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն