Այսօր ինձ զանգել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը. ձեռքիս տակ են բոլոր խոսակցությունների օրիգինալները

Այսօր ինձ զանգել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը. ձեռքիս տակ են բոլոր խոսակցությունների օրիգինալները

Քաղաքական Ipress 2021-07-16 20:00:00 2052
nairi-hokhikyan-vladimir-karapetyan_EFqrD.jpg

iPress.am- Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և պնդում էր, որ ինքը Ալեքսանդր Լապշինի հետ խոսակցության ժամանակ չի արել Արցախի մասին կանխատեսումներ և միայն աջակցություն է հայտնել Լապշինին։ Վլադիմիր Կարապետյանը պնդում էր, որ ինքը որևէ կապ չունի իմ հրապարակած ձայնային հաղորդագրության մեջ հնչած մտքերի հետ։

Ալեքսանդր Լապշինը այդ ձայնային հաղորդագրությունը (ուշադրություն դարձրեք, դա ձայնագրություն չի եղել) ուղարկել է 2020թ․ նոյեմբերի 11-ին, ինչից հետո ես բազմիցս Լապշինին խնդրել եմ հրապարակային խոսել, մինչդեռ նա ինքն է ասել, որ չի կարելի դա անել, քանի որ կա անվտանգության խնդիր։

Լապշինին ես ճանաչում եմ 2016-ի դեկտեմբերից, նրան և նրա ընտանիքին օգնել եմ ամեն ինչով, երբ նա կալանավորվել էր Բելառուսում և ուղարկվել Ադրբեջան։ Լապշինի խնդրանքին՝ չհրապարակել դա իր անվտանգության համար, ընդառաջել եմ, թեպետ իրեն ասել եմ, որ բոլոր դեպքերում պետք է խոսել այդ մասին․ չէ՞ որ ես էլ ունեմ անվտանգության խնդիր։

Հուսով եմ, այս անգամ ևս հերքումներ չեն լինի, քանի որ ձեռքիս տակ են բոլոր խոսակցությունների օրիգինալները։ Ես սովոր եմ խոսել փաստերով, և եթե մեկը ինձ մեղադրում է ստախոսության կամ կեղծիքի մեջ, պետք է դրա համար փաստեր ունենա։ Եթե իմ հրեա ընկեր Լապշինը պնդում է, որ ես ստում եմ, գուցե բաց հրապարակե՞նք մեր խոսակցությունները։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158412013803831

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել