Բայդենի ճանաչումը․ ի՞նչ կստանա դրանից հայ ժողովուրդը

Բայդենի ճանաչումը․ ի՞նչ կստանա դրանից հայ ժողովուրդը

Քաղաքական Ipress 2021-04-24 23:52:00 2631
biden-biden_ua4cC.jpg

iPress.am-Ամենամյա ապրիլ 24-յան ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու անգամ արտասանել է Ցեղասպանություն՝ genocide բառը, որը անշուշտ, կարևոր և նշանակալի առաջընթաց է։ Այստեղ անշուշտ, մեծ է ամերիկահայ համայնքի աշխատանքը և Հայ դատի գրասենյակի բազմավաստակ երախտավորների տարիների աշխատանքը։ Hayeli.am

Ամեն դեպքում, ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանության փաստի ընդունումը դեռևս չի նշանակում, թե ԱՄՆ-ն՝ որպես պետություն, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Ճանաչման գործընթացը ենթադրում է, որ հաջորդաբար ԱՄՆ սենատը պետք է Ցեղասպանության փաստն ընդունող և դատապարտող բանաձև ընդունի։

<<Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ, և կրկին խոստանում ենք կանխել նման ոճրագործությունների կրկնությունը: Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների ձերբակալությունից հետո 1915 թվականի ապրիլի 24-ից մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ ուղարկվեցին մահվան ոչնչացման արշավով: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չկրնկնվեն: Եվ մենք հիշում ենք, որ պետք է զգոն լինենք ատելության քայքայիչ ազդեցության դեմ ՝ իր բոլոր ձևերով:

Փրկվածներից շատերը ստիպված էին նոր տներ ու նոր կյանք փնտրել ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում։ Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անթիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որով իրենց նախնիներից շատերին բերեցին մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այս ցավը:

Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք մեր հայացքը ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Եկեք վերահաստատենք ապագա ոճրագործությունները կանխելու մեր ընդհանուր վճռականությունը` աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք փնտրենք ապաքինում և հաշտեցում աշխարհի բոլոր մարդկանց համար: Ամերիկացի ժողովուրդը պատվում է 106 տարի առաջ սկսված ցեղասպանության զոհ դարձած բոլոր հայերին>>, - իր ուղերձում մասնավորապես ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Արդյոք Բայդենի այս հայտարարությանը կհոջորդի Սենատի կողմից բանաձևի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը։ Անկեղծորեն պետք է նկատել, որ Սենատի ճանաչման գործընթացը շատ բարդ է, և այս առումով հույսեր փայփայելը իրատեսական չէ գոնե այս պահին։ Թուրքիան, ի դեպ, արդեն արձագանքել է Բայդենի հայտարարությանը։ Անկարան լիովին մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու որևէ մեկից մեր անցյալի մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանություն է։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,- Twitter-ի իր էջում գրել է նա։

Ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի ԱԳՆ-ն, որտեղ նշվում է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը խարխլում Է Թուրքիայի հետ ունեցած վստահությունն ու բարեկամությունը։ «Անցյալի վերքերն ամբողջությամբ բուժելու և տարածաշրջանում ապագա կառուցելու համար անկեղծ ջանքեր գործադրելու փոխարեն՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունը կհանգեցնի ազգերի բևեռացման և կխանգարի խաղաղությանն ու կայունությանը։ Թուրք ժողովուրդը երբեք չի ընդունի պատմական փաստերը խեղաթյուրող հայտարարությունը», - նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ըստ Թուրքիայի՝ ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ նախագահին շտկել այդ լուրջ սխալը, որը, Անկարայի վարկածով, մեկ նպատակ ունի` բավարարել որոշակի քաղաքական շրջանակների շահերը։ Չավուշօղլուի նյարդային պոռթկումը հասկանալի է, քանի որ ԱՄՆ նախագահի՝ Ցեղասպանության փաստի ընդունումը Թուրքիայի օրեցօր աճող ծավալապաշտական նկրտումների համար զսպող նշանակություն է ունենալու։ Թուրքիան ակնհայտորեն սկսել է դրսևորել գերտերության վարքագիծ՝ իրեն թույլ տալով ինքնուրույն և չհամաձայնեցված քայլեր, որոնք, եթե շարունակություն ունենան, կարող են փոխել ուժերի հարաբերակցությունը համաշխարհային մասշատաբով։ Գերտերություններից որևէ մեկը, ԱՄՆ-ն այդ թվում, պատրաստ չէ ընդունել նոր խաղացողի։ Թուրքիային տրված ապտակն այս պահին զսպողական նախազգուշացում է։

Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել