Ինչ «հայհոյել» Փաշինյանին, որ քրգործ չհարուցվի․ Ոստիկանության պատասխանը

Ինչ «հայհոյել» Փաշինյանին, որ քրգործ չհարուցվի․ Ոստիկանության պատասխանը

Քաղաքական Ipress 2022-02-17 14:45:00 1851
pash_nlYZu.jpg

Oragir.newsը Ոստիկանությունից փորձել է ճշտել, թե Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց մասին արտահայտվելիս քաղաքացիները ի՞նչ մակդիրներ կարող են օգտագործել, որ համ իրենց սիրտը թեթևանա, համ էլ Ոստիկանությունը դրանք չհամարի «ծանր վիրավորանք», չնախապատրաստի նյութեր և քրեական գործեր չհարուցի։ Հիշեցնենք, որ գործող իշխանությունները քրեականացրել են պաշտոնյաներին ուղղված վիրավորանքը, մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվում նույնիսկ Նիկոլ Փաշինյանի գրքից մեջբերումների համար, այդ գործերը ստացել են ընդհանուր անվանում՝ «քֆուրի գործ», և կա արդեն «քֆուրի գործով» առաջին դատավճիռը։ 

Oragir.news-ը Ոստիկանությանը բառերի և արտահայտությունների ցանկ է ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե ստորև թվարկված արտահայտություններից որո՞նք կարելի է օգտագործել Նիկոլ Փաշինյանին բնութագրելիս, և դա չի դառնա քրգործի առիթ։ Նշենք, որ Ոստիկանությանը ուղարկել էինք Փաշինյանի հասցեին սոցցանցերում երբևէ հնչած արտահայտությունները։



Դրանք են․

1․ Տավարի ցավ,
2․ Կով,
3․ Ոչխար,
4․ Դավաճան,
5․ Կապիտուլյանտ,
6․ Պիղծ,
7․ Սրբապիղծ,
8․ Հողատու,
9․ Բռնակալ,
10․ Քայլառաստ,
11․ Ֆուցըն,
12․ Մարդակեր,
13․ Բ*զ,
14․ Առաջնացռուկի խլյակ,
15․ Բղջախոհ,
16․ Ծծան՝ տետրի ներդիրի իմաստով,
17․ Իվ Գանդոն՝ ֆանտաստ գրողի իմաստով,
18․ Ազգակործան,
19․ Պատուհաս,
20․ Գառլախ,
21․ Չաթլախ,
22․ Քաղաքական տրյապկա,
23․ Անիծյալ,
24․ Չարի ծառա,
25․ Ստամբուլի բիճ,
26․ Բ*զի տղա։

Ոստիկանությունից ստացել ենք հետևյալ պատասխանը․ «ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նյութերի նախապատրաստման, ինչպես նաև գործողության քրեաիրավական որակման հանգամանքը էականորեն կախված է կոնկրետ իրավիճակում դրսևորված արարքի առանձնահատկություններից՝ մասնավորապես տուժողի սուբյեկտիվ ընկալման և կատարողի կամարտահայտության ենթատեքստի կամ հասցեավորվածության աստիճանից»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը