«Ղարաբաղի զարգացման ծրագիր» առանց Ղարաբաղի․ ինչ են մտածել Մոսկվան ու Թուրքիան

«Ղարաբաղի զարգացման ծրագիր» առանց Ղարաբաղի․ ինչ են մտածել Մոսկվան ու Թուրքիան

Քաղաքական Ipress 2021-01-17 12:59:00 408
kkk_pSCNs.jpg

Լեռնային Ղարաբաղի զրագացման հարցով եռակողմ աշխատանքային խումբը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ մինչեւ մարտի 1-ը պետք է ներկայացնի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ու վերազինման միջոցառումների ցանկը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կապահովվեն բոլոր երկրների շահերը։ Մասնավորապես, Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան ու Իրան, տրանսպորտային հաղորդակցությունները կմիավորեն Ադրբեջանը Նախիջեւանին Հայաստանի տարածքով», – ասել է Զախարովան։

Հետաքրքիր է, որ «Ղարաբաղի զարգացման» ծրագրում հիշատակում չկա Ղարաբաղի մասին։ Այդ միտումը նկատելի է դարձել արդեն հունվարի 11-ի հանդիպմանը, որտեղ Ղարաբաղի զարգացման «ձեւակերպման» տակ համաձայնություն է ստորագրվել, որը տարածքային ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ։ Մարիա Զախարովան հաստատել է դա։

Առաջին հայացքից տարօրինակ երեւույթը հանգում է Ղարաբաղի ռազմական-ռազմավարական նշանակությանը, որը Հայաստանում չեն գիտակցել ու չեն էլ փորձում գիտակցել։ Ղարաբաղը խանգարո՞ւմ էր Թուրքիային ու Ադրբեջանին «հաղորդակցությունների կառուցման եւ տարածաշրջանի բացման» համար, որը փակել էր ոչ հայկական կողմը։ Ղարաբաղը խոչընդոտ էր շրջանի ռուս-թուրքական ամբողջական վերահսկողության ճանապարհին, որից պետք էր արմատախիլ անել հայկական գործոնի ղարաբաղյան արմատը եւ կտրել նրա կապը Հայաստանի հետ։

 

Հայաստանում իշխող ուժը եւ իշխանության հավակնություն ունեցող դաշինքը միաձայն ասում են, որ պետք է մոռանալ ռեւանշն ու համակերպվել նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Այդ ուժերը, ըստ ամենայնի, պատրաստվում են մարտի 16-ին միանալ 1921 թվականիՄոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի տոնակատարությանը։

Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանում «իշխանության համար պայքարը», քաղաքական ֆիասկոն «հաղորդակցությունների բացումով» արդարացնելու փորձերը եւ ռուս-թուրքերի օրոք կուշտ կյանքի խոստումները պարզապես խղճալի տեսք ունեն։

Lragir.am

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը