Ռազմական մանեւրներ Արարատի երկու կողմում․ Ինչ է սպասում Հայաստանին մարտի 16-ին

Ռազմական մանեւրներ Արարատի երկու կողմում․ Ինչ է սպասում Հայաստանին մարտի 16-ին

Քաղաքական Ipress 2021-03-10 19:28:00 10896
joo_DVPU-.jpg

iPress.am -Ժողովուրդ թերթի տվյալներով, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը  մարտի 16-ին զորվարժություններ կանցկացնի Արմավիրի մարզում։ Զորավարժությունների ֆորմատի մասին տեղեկություն չի հաղորդվել, միայն նշված է, որ ներկայում Թուրքիայում անցկացվում են հերթական թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Փետրվարի 1-12-ը Կարսում անցկացված զորավարժություններից հետո, մարտի 3-ին Իսպարտեում սկսվել են 6 շաբաթ տևողությամբ  հրամանատարաշտաբային զորավարժություններ։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ  հրամանատարաշտաբային զորավարժությունները տեղի էին ունեցել մարտի 2-ից 4-ը ՀՀ ՊՆ ստորաբաժանումների, 102 ռուսական ռազմաբազայի և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի մասնակցությամբ։ Զորավարժությունների նպատակն է «ռազմական պատրաստության բարելավում խաղաղ պայմաններից  պատերազմական վիճակի անցնման պայմաններում, հրամանատարական հմտությունների զարգացում և ղեկավարման մարմինների համակարգում ռազմական գործողությունների պայմաններում»։

Իր հերթին, Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբը մարտի 3-5-ը ճշգրտել է մարտական պատրաստության և զորքի օգտագործման հավանական տարբերակների ծրագրերը, ազգային բանակի բարեփոխումները, ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ինչի՞ն են պատրաստվում թուրք-«ադրբեջանական» և հայկական բանակները։ Կմասնակցի՞ արդոք ռոսւական զորքը մարտի 16-ի մանեւրներին։ Հիշեցնենք, որ այդ օրն ավարտվում է ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրի ժամկետը, ըստ որի գծանշվել են Թուրքիայի արևելյան սահմանները։ Հիմա ռուս-թուրքական սահմանին կանգնած են ռուս սահմանապահները, Գյումրիում տեղակայված է 102-րդ ռուսական բազան։

Ինչպե՞ս կվարվի Մոսկվան, եթե Թուրքիան որոշի ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Թուրքիան և Ռուսաստանը կարող են «երկարաձգել» պայմանագիրը Հայաստանի ռուս-թուրքական օկուպացիայի պայմաններում։

«Իհարկե, ռուսական բազան ներուժի անհամեմատելիության պատճառով չի կարող դիմակայել թուրքական բանակին, սակայն հարձակումը նրա վրա կնշանակի, ըստ միջազգային իրավունքի նորմերի, ագրեսիա Ռուսաստանի դեմ, այսինքն Ռուսաստանը պետք է պատերազմ սկսի Թուրքիայի դեմ», ասել է ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ Զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի օգոստոսի 21-ին, իսկ ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին։

Աղբյուրը՝ Lragir.am

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը