Ի՞նչ է սպառնում Ադրբեջանին ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար. ներկայացնում է Եղիշե Կիրակոսյանը

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանին ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար. ներկայացնում է Եղիշե Կիրակոսյանը

Քաղաքական Ipress 2020-09-30 12:39:00 4782
timthumb-2_rM7XG.jpg

Երեկ ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում ավելի վաղ Հայաստանի կողմից ներկայացված Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի կիրառման մասին խնդրանքը բավարարելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Իհարկե, հետեւյալ բովանդակությամբ է որոշումը գնացել, որը կարծում եմ՝ ակնկալելի էր նաեւ մեզ համար՝ հաշվի առնելով իրավիճակի սրությունը, լայնամասշտաբ բնույթը: Որոշման մեջ կոչ է արվում թե Ադրբեջանին, թե Հայաստանին՝ զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ: ՄԻԵԴ-ի որոշման մեջ նաեւ ասված է, որ կողմերը պետք է հնարավորինս շուտ դատարանին տեղեկացնեն  ձեռնարկված միջոցների մասին:

Այն տեքստը, որ ունենք ՄԻԵԴ-ի որոշման մեջ ակնկալելի էր, որովհետեւ նախ նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի դեպքեր են: Սա կարելի է ասել թվով երրորդն է: Առաջինը Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացված որոշումներն են: բոլոր դեպքերում դատարանն անդրադառնում է երկու կողմերին էլ: Այդ տեսանկյունից սա մեր հաջողությունն է, որովհետեւ ՀՀ կողմից ներկայացված դիմումի, նաեւ մեր կողմից ներկայացված ապացույցների  հիման վրա է որոշումը կայացվել: Երրորդ, Դատարանը նույնիսկ հարկ չի համարել ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ մեկնաբանություն կամ տեղեկատվություն ստանալու համար, որը սովորաբար անում է:»,-ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ սա բավարար է եզրակացնելու համար, որ մեր ներկայացրած ապացույցները հիմնավոր էին:

Անդրադառնալով Հայաստանի հետագա քայլերին, Կիրակոսյանն ասաց. «Հայաստանը 1-2 օրվա ընթացքում կներկայացնի մեր կողմից ձեռնարկած  միջոցառումների մասին, որը վստահ եմ, ավելի քան բավարար կլինի: Կսպասենք նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացվածին: Դրա հիման վրա էլ կներկայացնենք մեկնաբանություններ եւ դիրքորոշումներ:

Կարեւոր արձանագրում է, որ այստեղ ճիշտ է նշված են երկու պետությունները, այստեղ բեռը ավելի շատ ընկնում է Ադրբեջանի կառավարության վրա:

Պետությունը միջանկյալ միջոցի համար դիմելիս հայտնում է նաեւ որոշակի մտադրության մասին, որ ցանկանում է բերել միջպետական գանգատ, սակայն դա այս պահին դեռ քննարկման փուլում է: Այս պահին կան սցենարներ, որ քննարկում ենք: Բադի գանգատ ներկայացնելը նաեւ այլ ասիմետրիկ տարբերակներ ենք քննարկում»:

 Կիրակոսյանը նշեց, որ մեր դիմումի մեջ ներառվել են նաեւ Վարդենիսի դեպքերը:

Դիտարկմանը, որ ՄԻԵԴ-ի որոշումից հետո Ադրբեջանը ԱԹՍ-նմեռրով թիրախավորել է Ստեփանակերտը, Կիրակոսյանն ասաց. «Եթե կողմը չի պահպանում որոշման պայմանները, դա համարվում է կոնվենցիայի խախտում: Դատարանը դրան պետք է անդրադառնա իր վճռով: Դա բավականին լուրջ խախտում է, շատ հետեւանքներ կան»:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»